18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Մեծ Բրիտանիայում կարգելեն ծամոն ծամելը

Մեծ Բրիտանիայի միանգամից 2 քաղաքներում` Գլազգոյում եւ Միլթոն-Քինսում մտածում են տուգանք սահմանել մաստակի համար: 

Գլազգոյում նման նախաձեռնությամբ հանդես է եկել լեյբորիստների ներկայացուցիչ Փոլ Քերին: Նրա կարծիքով` հարկավոր է տուգանք սահմանել նրանց համար, ովքեր մաստակը նետում են փողոցներում, իսկ այնուհետեւ մայթերից դրանք մաքրելու համար մեծ գումարներ են ծախսվում: Ամեն տարի Մեծ Բրիտանիայի բյուջեից մայթերը չորացած մաստակներից մաքրելու համար ծախսվում է 150 մլն ֆունտ: Եթե քաղաքային խորհրդի անդամները չաջակցեն Քերիին, նա մտադիր է տուգանք սահմանել մաստակի յուրաքանչյուր տուփի համար: 

Միլթոն-Քինսում սկսել են մտածել այդ խնդրի շուրջ, երբ քաղաքի հրապարակներից մեկում յուրաքանչյուր քառակուսի մետրից 22 մաստակ են մաքրել: 

Մեծ Բրիտանիայում վաղուց են պայքարում մաստակների դեմ, սակայն այն միակ երկիրը չէ, որ նման խնդիր ունի: 2012-ին Ղազախստանում արշավ սկսեցին այն մարդկանց դեմ, ովքեր մաստակները նետում էին աղբարկղերի մոտ: Սինգապուրում ավելի քան 20 տարի մաստակները բացարձակապես արգելված են եղել: Այն մեղմացրին միայն 2004-ին` սկսելով մաստակներ վաճառել միայն դեղատներում, այն էլ` բժշկի դեղատոմսով եւ նրանց, ովքեր փորձում են թողնել ծխելը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ