30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը հավասարաչափ վստահելի կողմ է թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար. քաղաքագետ

Այսօր` մարտի 25-ին “Հենարան” ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին եւ Հայաստանում ՌԴ նոր դեսպանի նշանակմանը:

Քաղաքագետը նախ հարկ համարեց անդրադառնալ նախորդ դեսպանին` Վյաչեսլավ Կովալենկոյին, ում մի քանի տարվա աշխատանքը նա բավականին լավ գնահատեց: “Անձամբ ճանաչելով պարոն Կովալենկոյին, կարող եմ ասել, որ նա փորձառու դիվանագետ է եւ շատ պրոֆեսիոնալ է աշխատել”,-նշեց նա` ընդգծելով, որ Կովալենկոն շատ լավ իրազեկ էր ղարաբաղյան խնդրին:

Ինչ վերաբերում է նոր դեսպանին` Իվան Վոլինկինին, քաղաքագետը նշեց, որ իր տվյալներով` վերջինս եւ փորձառու, եւ հմուտ դիվանագետ է: Նա, ինչպես եւ նախորդ դեսպանը, նախկինում ՌԴ դեսպանն է եղել Վրաստանում: Սա խոսում է այն մասին, ըստ բանախոսի, որ Հայաստան-Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները կշարունակվեն նույն դինամիկայով:

“Ինչպես հայտնի է, շատ պայմանագրեր կնքվում են հենց Հայաստանում, քանի որ Հայաստանը հավասարաչափ վստահելի կողմ է թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար: Այն, որ փորձառու դինանագետին փոխարինում է ոչ պակաս հմուտ մեկ այլ դիվանագետ, վկայում է այն մասին, որ դա ոչ թե պարզապես “դիվանագիտական ռակիրովկա” է, այլ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների որակի մասին, որոնք վեջին տարիների ընթացքում եթե ոչ լավագույն, ապա բավականին բարձր մակարդակի վրա են` ի տարբերություն ռուս-ադրբեջանական հարաբերությունների, որոնք հատկապես վերջին տարիներին վատթար վիճակում են”,-ընդգծեց Սերգեյ Մինասյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ