20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին ծանոթացել է նախագահի նամակին

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հասցրել է ծանոթանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իր առաջարկներին ի պատասխան ուղարկված նամակին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ` նշելով, որ կքննարկեն և կհայտնեն իրենց դիրքորոշումը: 

”Գտնում ենք, որ կա առաջարկություն, կա հարթակ երկխոսության համար: Լավ  կլինի, որ այդ երկխոսությունը կայանա և գտնենք մի լուծում, որպեսզի դուրս գանք ստեղծված իրավիճակից: Լավ կլինի, որ լուծումը լինի երկխոսության միջոցով ու այն համարժեք լինի հանրապետությունում ստեղծված այսօրվա իրավիճակին”,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին կայացած հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր առաջարկները, որոնք բաղկացած էին հինգ կետից և դրանք ուղարկեց Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահը քիչ առաջ պատասխանել է Հովհաննիսյանին` նրան խնդրելով դադարեցնել հացադուլը: 

”Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը”,-ասված է նախագահի նամակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ