20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պանթեոնը լրագրողների հետ խոսելու տեղ չի /վիդեո, ֆոտո/

Անդրանիկ Մարգարյանի մահվան հիշատակի արարողությանը` գործընկերներով փորձեցինք պաշտոնյաներին մի քանի հարց տալ ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես սպասվելիք պաշտոնանկությունների մասին:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հենց սկզբից հրաժարվեց խոսել քաղաքականությունից: “Մի բառ էլ չեմ պատասխանի: Սա էն տեղը չի: Եկեք իմ մոտ, սիրով կպատասխանեմ”,-ասաց :

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր պաշտոնանկության լուրերին նորմալ է վերաբերում: “Չեմ կարծում, որ այստեղ նման հարցեր կարելի է քննարկել”,-ասաց Հարությունյանը: Դիտարկմանը` այսինքն` ազատվելու է աշխատանքից, ասաց.

“Այսինքն` նման հարցի նպատակահարմար չեմ գտնում պատասխանել”,-կրկնեց նախարարը, իսկ նրա  օգնականը օգնության հասավ շեֆին` “ոչ կոռեկտ հարցին չի պատասխանում”:

Միայն էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին` նշելով որ տեղյակ չէ սպասվելիք իրադարձություններից: “Չգիտեմ, ժամանակը գա, կիմանանք”,-ասաց:

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի  պետ Երվանդ Զախարյանը զրուցում էր ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: Լրագրողների խնդրանքին` պատասխանելու մեկ-երկու հարցի` Զախարյանն ասաց. “Չե՞ք տեսնում, խոսում ենք”: “Հա էլի, մարդու հետ հարց եմ քննարկում, հեռու գնացեք”,- իր հերթին ավելացրեց պատգամավորը:

Փաստորեն, օրենսդիր եւ գործադիր մարմնի անդամները կարող են Պանթեոնում այլ հարցեր քննարկել, բայց նպատակահարմար չեն գտնում խոսել լրագրողների հետ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ