08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 4, 2013

Մարդու իրավունքների վիճակը ՊՆ-ում. Օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի  2012 թվականի  զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները: Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները: · 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական […]

Վատիկանում սկսվում է Հռոմի պապի ընտրության գաղտնի քվեարկությունը

Վատիկանում սկսվում են կարդինալների ամենօրյա գաղտնի խորհրդակցությունները, որոնց ընթացքում նրանք կորոշեն` ինչ հատկություններով պետք է օժտված լինի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը եւ կնշանակեն կոնկլավի օրը, որին էլ կհնչի նոր Հռոմի պապի անունը, հաղորդում է “Reuters”-ը: Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդին հաջորդող կնշանակվի մյուս շաբաթ: Հանդիպումները, որոնք մինչ այդ ամեն օր կանցկացվեն  Սուրբ Պետրոսի տաճարում, կարդինալներն […]

Ուսանողները` զինվորներին

Մարտի 5-ը ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը կազմակերպել են մի շարք միջոցառումներ։    Ծրագրի շրջանակներում համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի շուրջ 50 ուսանողներ մարտի 5-ին կայցելեն Վ. Սարգսյանի տուն-թանգարան, Վ. Սարգսյանի անվան […]

Ազատվել հոգնած դեմքերից

Հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը դիմել Սահմանադրական դատարան: Սրանով հնարավորություն կստեղծվի իրական գնահատական տալ ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, այդքան էլ արդյունավետ չի լինի ԱԺ նոր ընտրություններ նշանակելը, քանի որ 7-8 ամիս առաջ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, և արդյունքների […]

Համ գովում ա նախագահին, համ ասում ա հրաժարվի … /ֆոտո/

Տիկին Կարինեն Ազատության հրապարակում արեւածաղիկ է վաճառում: Չի դժգոհում, գործ միշտ էլ լինում է: “Բայց Լեւոնի միտինգի ժամանակ ավելի շատ էին առնում, հիմա կամ ցուրտ ա, կամ չեն ուզում չրթեն”,-ասում է նա` սպասարկելով հերթական միտինգավոր հաճախորդին: Քաղաքականություն չի սիրում, բայց ստիպված լսում է բոլոր ելույթները: “Րաֆֆին ամեն օր գալիս ինձ բարեւում ա, ու գնում ա […]

Ադրբեջանը դանդաղ մտնում է ‘’ադրբեջանական գարնան’’փուլ . Ռուբեն Սաֆրաստյան

Ադրբեջանը շատ դանդաղ, բայց մտնում է այսպես ասած` “ադրբեջանական գարնան” փուլ: Այնտեղ ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել Ալիեւների կլանի փլուզմանը: Այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունը ժողովրդին անընդհատ պահում է կիսապատերազմական վիճակում , ինչն աստիճանաբար հակակրանք է առաջացնում: Սաֆրաստյանի խոսքով, հնարավոր է […]

Ծխող աղջկա թասիբի համար բախվեցին դասադուլավորներն ու դասի նստողները /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ ԵՊՀ-ի դիմաց մեկնարկեց մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիան: Դասադուլավոր ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականը:  Ուսանողներից ոմանք կարծում են, որ խնդիրը ոչ թե հենց Գեւորգ Մելքոնյանն է, այլ ընդհանուր համակարգը: Մյուսները նշում ն, որ “նրա նմանները ոչ միայն համալսարանում, այլ Հայաստանում տեղ չպետք է ունենան”:  Ուսանողներն իրենց ձեռքին ունեն պաստառներ, […]

Երկիրը անկառավարելիության հասցնելու ավելի լավ ծրագիր չէի կարող պատկերացնել, քան Րաֆֆու պահանջներն են

Երկիրը անկառավարելիության հասցնելու ավելի լավ ծրագիր չէի կարող պատկերացնել, քան Րաֆֆու պահանջներն են: Այսպես է գնահատում ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Արա Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած 3 պահանջները` ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու, Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու եւ վերահսկողական ֆունկցիաներ կիրառելու առնչությամբ: “… Կներեք մենք այդպես երկիր չենք կառուցել”,- ասել է “Ռէվոլյուցիայի” հյուրը: Արա Սահակյանը […]

“Ղարաբաղ՝ ծիծաղասեր հայերի երկիր”

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում լույս տեսած “Ղարաբաղ՝  ծիծաղասեր հայերի երկիր”(Karabach – das Land der lachenden Armenier) գիրքը արդեն մեծ տարածում ունի նաեւ մայրաքաղաք Բեռլինում: “Արցախը, որը կոչվում է նաեւ  Լեռնային Ղարաբաղ,  եղել է պատմական Հայաստանի մի մասը“, -սա գերմաներեն գրքի առաջին նախադասությունն է: Այն փաստագրական ու պատմական ակնարկ չէ, ոչ էլ ողբերգական տեսարաններ նկարագրող երկ: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի