24 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վատիկանում սկսվում է Հռոմի պապի ընտրության գաղտնի քվեարկությունը

Վատիկանում սկսվում են կարդինալների ամենօրյա գաղտնի խորհրդակցությունները, որոնց ընթացքում նրանք կորոշեն` ինչ հատկություններով պետք է օժտված լինի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը եւ կնշանակեն կոնկլավի օրը, որին էլ կհնչի նոր Հռոմի պապի անունը, հաղորդում է “Reuters”-ը:

Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդին հաջորդող կնշանակվի մյուս շաբաթ: Հանդիպումները, որոնք մինչ այդ ամեն օր կանցկացվեն  Սուրբ Պետրոսի տաճարում, կարդինալներն օգտագործում են այն նպատակով, որպեսզի այդ քննարկումների ժամանակ նայեն թեկնածուներին եւ որոշեն նոր պապի “դիմանկարը”: 

Կարդինալներից ոչ ոք բացահայտորեն չի արտահայտվում իր նախընտրությունների վերաբերյալ: Սակայն հարցազրույցների ժամանակ նրանք երբեմն ակնարկում են, թե հատկապես ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի Հռոմի պապը: Այդ հատկանիշների թվում կարդինալներն ամենից շատ նշում են կաթոլիկ հավատքը համոզիչ քարոզելու ունակությունը:

Քվեարկությանը կմասնակցեն 115 կարդինալներ, որոնց մի մասը դեռեւս չի ժամանել Հռոմ: Իր լիազորությունները վայր դնելուց մի քանի օր առաջ Բենեդիկտոս 16-րդը փոխել է եկեղեցական օրենքները: Այժմ կարիք չկա սպասելու 15 օր` Հռոմի պապի հրաժարականից հետո եւ կարելի է քվեարկության համար հավաքվել մինչեւ մարտի 15-ը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ