17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատվել հոգնած դեմքերից

Հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը դիմել Սահմանադրական դատարան: Սրանով հնարավորություն կստեղծվի իրական գնահատական տալ ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով, այդքան էլ արդյունավետ չի լինի ԱԺ նոր ընտրություններ նշանակելը, քանի որ 7-8 ամիս առաջ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, և արդյունքների վերաբերյալ բողոք չի եղել ինչ-որ ուժի  կողմից:

“Հրաժարականներ պահանջելն իր իրավունքն է, իր պահանջը, բայց իրականում տեղին չեմ համարում դա: Ինչպես կարող է հրաժարական պահանջել 58 տոկոս ձայներ հավաքած թեկնածուից: Ես մոտավոր հաշվարկ եմ կատարել, և եթե 200 տեղամասերում վերահաշվարկ կատարվի, այն էական աղզդեցություն չի ունենա վերջնական արդյունքների վրա”,-ՕԵԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից պահանջվող փոփոխություններին`ՕԵԿ ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք ևս փոփոխություններ պահանջող և կատարող ուժ են.

“Համակարծիք ենք, որ պետք են էական փոփոխություններ թե անձերի, թե համակարգի հետ կապված: Պետք է վստահ գնալ փոփոխությունների, պետք է ազատվել հոգնած դեմքերից”,-նշեց Հովհաննես Մարգարյանը` չմասնավորեցնելով` կոնկրետ ում նկատի ունի . “Ես խոսում եմ ընդհանուր երևույթների մասին, այլ ոչ թե անձնավորված” :

Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում  կլինեն փոոփոխություններ, սակայն կոնկրետ որ ոլորտում`դա կորոշեն ԱԺ-ն և նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ