08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 1, 2013

Ջասթին Բիբերն այսօր նշում է իր տարեդարձը /վիդեո/

Կանադացի փոփ, R&B ոճերի երգիչ, երգերի հեղինակ, դերասան, դեռահասների կուռք Ջասթին Բիբերն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Ողջ աշխարհը գրաված պատանին այսօր ընդամենը 19 տարեկան է դառնում: Ջասթինն սկսեց իր հաղթարշավը երաժշտական ասպարեզում 2008-ին, երբ հասարակ տղայի տեսագրություններին YouTube-ում ծանոթացել էր Սկուտեր Բրաունը եւ որոշել դառնալ տղայի մենեջերը:  Բրաունը կազմակերպեց Բիբերի հանդիպումը հայտնի ռեփեր […]

Ինչու Րաֆֆին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում

Լրագրողները “Ժառանգության” պատգամավորներից այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հետաքրքրվեցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր հանրահավաքների ժամանակ սաստում է այդ մասին ժողովրդի բացականչությունները եւ ինչու է նախագահական հետընտրական գործընթացում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջում: ‘’Պահանջելու հարց չկա, որովհետեւ ժողովուրդը պահանջել եւ ստացել է եւ այն պետք է “դե յուրե” հաստատել’’,-հայտարարեց […]

Մարտի 1-ի համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը. Լարիսա Ալավերդյան

“Մարտի 1-ը փակված չեմ համարում: Իմ հարցն այն է եղել, թե ով է տվել հարձակման հրաման: Եթե հրահանգը ավելի ուշ տրվեր, այն պետք է լիներ գրավոր հրաման: Պետք է պարզվի, թե ով է տվել այդ հրամանը լինի գրավոր, թե բանավոր”,-այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, Մարտի […]

Հանկարծ նորից չկրկնվի …

5 տարի առաջ, 2008թ. մարտի 1-ի գարունը արյունոտ էր: Էլի ընտրություններ էին, էլի հետընտրական զարգացումներ եւ ցավոք ունեցանք զոհեր: 5 տարի անց վերքերը չեն սպիացել, դեռ իրական մեղավորները չեն պատժվել: Միակ հարցը, որ 5 տարի հնչել եւ դեռ հնչելու է` ովքեր են մեղավորները եւ ինչու չեն նրանք պատժվում: Մինչեւ չպարզվի` ովքեր էին մեղավոր 10 զոհի […]

“Ժառանգությունը” պաշտոն չի՞ ուզում

Րաֆֆի Հովհաննիսյանը հատարարել է, որ բարդույթներ չունի եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությանը, որ պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Անդրադառնալով […]

ԱՄՆ կոնգրեսականները հիշատակել են սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցը

ԱՄՆ-ի Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն հիշատակել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի 25-րդ տարելիցը եւ դատապարտել է շարունակվող բռնությունը եւ վայրագության մթնոլորտը, որին նպաստում է Իլհամ Ալիեւի կառավարությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Միաժամանակ Կոնգրեսի անդամները եւս դատապարտել են հայ քաղաքացիների վրա մտադրված եւ պաշտոնապես կազմակերպված եւ ֆինանսավորված հարձակումները եւ Լեռնային Ղարաբաղի […]

“Մոտ եկեք եւ կզգաք ջերմությունը”. Պուտինը` լրագրողին

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, գրում է “МК.ru”-ն: Կրեմլ ժամանած լրագրողներին առաջին հերթին հետաքրքրող հարցն այն էր` արդյոք նրանց առաջին հանդիպումից հետո ՌԴ նախագահի հարաբերությունները ջերմացել են ֆրանսիացու հետ, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր “խաղաղեցնել” Պուտինին: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 11 փաստաթուղթ` տարբեր ոլորոտներում համագործակցության հեռանկարներով: Այդ ողջ ընթացքում Պուտինը […]

Քրեական հետախուզության վարչությունում կաշառք են պահանջել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Է. Զաքարյանի, Գ. Գևորգյանի, Վ. Վարդանյանի, Գ. Մարտիրոսյանի մեղադրանքների: Էդուարդ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում. Էդուարդ Զաքարյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան […]

Լուռ էր ու սակավաթիվ /ֆոտո, վիդեո/

Այսօր վաղ առավոտյան ԵՊՀ-ի դիմաց կրկին դասադուլ էր: Սակայն ի տարբերություն նախորդ օրերի` այս դասադուլը լուռ էր և կոչերով ու պաստառներով չէր ուղեկցվում: Henaran.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ուսանող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ որոշել են լուռ անցկացնել դասադուլը, քանի որ այսօր մարտի 1-ն է: Բացի այդ ուսանողները, Լիլիթի խոսքով, ցանկանում են չհրահրել և զերծ մնալ  բախումներից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի