08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մարտի 1-ի համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը. Լարիսա Ալավերդյան

“Մարտի 1-ը փակված չեմ համարում: Իմ հարցն այն է եղել, թե ով է տվել հարձակման հրաման: Եթե հրահանգը ավելի ուշ տրվեր, այն պետք է լիներ գրավոր հրաման: Պետք է պարզվի, թե ով է տվել այդ հրամանը լինի գրավոր, թե բանավոր”,-այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, Մարտի 1-ը փորձ էր ժողովրդին սարսափեցնելու եւ հասկացնելու, որ իշխանությունը գետնին ընկած չէ, որ բոլորը վերցնեն:

“Վազգեն Մանուկյան, Կարեն Դեմիրճյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան` նրանց բոլորից էլ գողացվել են քվեները: Ես կարող է համակիր չլինեմ նրանց գաղափարներին, բայց չեմ կարող դա չընդունել”,-նշեց բանախոսը:

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաեւ 5 տարի առաջ մարտի 1-ին 200 զինվորների վիրավորման միջադեպին` նշելով, որ այդ զինվորներից որեւէ մեկի հետ հանդիպելու իր բոլորը փորձերն ապարդյուն անցան:

Ըստ Հայաստանում` Մարդու իրավունքների առաջին պաշտպանի, Մարտի 1-ի դեպքերի կրկնության հավանականությունն այժմ զրոյական է, քանի որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց ներանձնական բնութագրով չեն գնալու սրացումների, սակայն, նրա կարծիքով, կան ուժեր, որոնք վստահ են, որ միայն կտրուկ քայլերով կարելի է գնալ փոփոխությունների:

“Եթե նույնիսկ չկան այլ ուղիներ,  պետք է դրանք ստեղծել: Ռոբերտ Քոչարյանը լիովին կրում է պատասխանատվություն այդ դեպքերի համար: Մեքենաներ վառելը սադրանքի հետեւանք է: Ընդդիմությունը չեմ կարծում, թե գնար մեքենա այրելու ճանապարհով: Պատասխանատվությունը ամեն ինչի համար կրում է այդ ժամանակվա իշխանությունը”,-ասաց նախկին պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ