Հանկարծ նորից չկրկնվի …
5 տարի առաջ, 2008թ. մարտի 1-ի գարունը արյունոտ էր: Էլի ընտրություններ էին, էլի հետընտրական զարգացումներ եւ ցավոք ունեցանք զոհեր: 5 տարի անց վերքերը չեն սպիացել, դեռ իրական մեղավորները չեն պատժվել: Միակ հարցը, որ 5 տարի հնչել եւ դեռ հնչելու է` ովքեր են մեղավորները եւ ինչու չեն նրանք պատժվում:
Մինչեւ չպարզվի` ովքեր էին մեղավոր 10 զոհի համար պատմության մոռացության փոշին չի փակելու նորանկախ Հայաստանի ամենացավոտ էջերից մեկը:
Այսօր` ժամը 16.30-ին, Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ մարտի 1–ի զոհերի:
“Հիշենք մարտիմեկյան ցավալի, ողբերգական բախման արդյունքում կորցրած մեր ազգակիցներին ու խնդրենք Աստծուն, այսօրը օրհնի և պաշտպանի չարից ու մեր պատմության մեջ գրվի, որպես խաղաղ ու գարնանային արևոտ օր”,-այս գրառման տակ կարող է ստորագրել մեզնից յուրաքանչյուրը: