16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քրեական հետախուզության վարչությունում կաշառք են պահանջել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Է. Զաքարյանի, Գ. Գևորգյանի, Վ. Վարդանյանի, Գ. Մարտիրոսյանի մեղադրանքների:

Էդուարդ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում.

Էդուարդ Զաքարյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչության աշխատակիցներ Գևորգ Գևորգյանի և մյուսների հետ Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանին:

Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում.

Գևորգ Գևորգյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչության աշխատակիցներ Էդուարդ Զաքարյանի և մյուսների հետ Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանին:

Վաղինակ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում.

Վաղինակ Վարդանյանը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:

Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Գևորգ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կատարել է կաշառքի միջնորդություն:

Մեղադրյալների նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

 Աղբյուրը` iravaban.net

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ