08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 1, 2013

Րաֆֆին բարևեց Լևոնին /վիդեո/

Այս պահին ”Ժառանգությունն” ու ՀԱԿ-ը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում են մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստայան արարողությանը: Ինչպես փախանցում է Henaran.am-ի թղթակիցը, եկեղեցում են ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Հրանտ Բագրատյանը և ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Այստեղ է եղել նաև ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: […]

Հայերը լավագույնների ցուցակում

ՖԻԴԵ-ը հրապարկել է լավագույն շատմատիստ տղամարդկանց մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույն եռյակում է ընդգրկվել նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա եզրափակում է լավագույնների եռյակը, այն գլխավորում է Մագնուս Կարլսենը: Իսկ երկրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը: Լավագույնների ցուցակում են նաև հայ այլ շախմատիստներ: Վլադիմիր Հակոբյանը 45-րդն է, Սերգեյ Մովսիսյանը` 60-րդը, Գաբրիել Սարգսյանը` 78-րդ, Տիգրան Պետրոսյանը` 81-րդը:

Երևանի քաղաքապետարանի ընտրությունների հարցը համազգային ճգնաժամը հաղթահարելուց հետո

”Ժառանգություն” կուսակցությունը Երևանի քաղաքապետարանի ընտրությունների մասնակցության հարցը դեռ չի քննարկել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: ”Մենք մասնակցության ձևաչափը և բովանդակությունը կորոշենք համազգային այս ճնգաժամը հաղթահարելուց հետո”,-ասաց նա: ”Եթե չեղավ ժողովրդի պահանջած լուծումը, մնացած բոլոր ընտրություններին մասնակցության որոշումը կկայացնեն դրանից հետո”,-շարունակեց Հովհաննիյանը և հավելեց, որ այսօրվա իշխանությունը դառնալու է փոքրամասնությունը: Նշենք, որ […]

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 01.03.2013թ-ին  արժութային շուկայում  ձեւավորվել են հետեւյալ միջին փոխարժեքները  ԱՄՆ դոլարը կազմում է 409.24 ՀՀ դրամ: Տարբերություն նախորդ օրվա համեմատ 0.02 է: 1  եվրոն `533.08ՀՀ դրամ, տարբերություն նախորդ օրվա համեմատ -3.57 է, իսկ 1 ռուսաստանյան ռուբլին`13.34 ՀՀ դրամ, տարբերությունը նախորդ օրվա համեմատ`-0.07 դրամ:

Հանրապետությունում սուր շնչառական վարակների աճ է նկատվում

Ներկայումս հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում: Իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին`3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության […]

Մեր հիմնական նպատակը Արցախի ժողովրդին ապագայի հեռանկարներ տալն է

Ֆրանսիացի պատգամավոր. “Ես խստագույնս դատապարտում եմ նմանօրինակ ստոր եւ անընդունելի վարվելակերպը, որը պատիվ չի բերում ոչ դրա հեղինակներին, ոչ էլ նրանց պատվիրատուներին”: Ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի  “Հայաստան-Ֆրանսիա” պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի մամլո հայտարարությունը` փետրվարի 26-ին Հայ Դատի Գրասենյակի կողմից ֆրանսիական խորհրդարանում կազմակերպված “Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները” խորագրով կոնֆերանսի կապակցությամբ: “Այդ կոնֆերանսը, որին […]

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ընդդեմ Հունգարիայի եւ Ադրբեջանի գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ

Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանորեն սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու սպանությունից հրաշքով փրկված ՀՀ ԶՈՒ սպա Հայկ Մակուչյանն անհատական գանգատներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի: ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողներին հայտնեցին, որ իրենց տեղեկություններով, դիմողները պահանջում են ճանաչել Մարդու իրավունքների […]

Ինչ եղանակ է սպասվում մարտին

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներու մ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+70C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ +9…+120C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի