24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր հիմնական նպատակը Արցախի ժողովրդին ապագայի հեռանկարներ տալն է

Ֆրանսիացի պատգամավոր. “Ես խստագույնս դատապարտում եմ նմանօրինակ ստոր եւ անընդունելի վարվելակերպը, որը պատիվ չի բերում ոչ դրա հեղինակներին, ոչ էլ նրանց պատվիրատուներին”: Ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի  “Հայաստան-Ֆրանսիա” պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի մամլո հայտարարությունը` փետրվարի 26-ին Հայ Դատի Գրասենյակի կողմից ֆրանսիական խորհրդարանում կազմակերպված “Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները” խորագրով կոնֆերանսի կապակցությամբ:

“Այդ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազմաթիվ ֆրանսիացի խորհրդարանականներ, – նշվում է հայտարարության մեջ, – ընթացավ շատ լավ պայմաններում։ Ցուցադրվեց վավերագրական մի ֆիլմ, որտեղ արտացոլվում էին 1988թ. փետրվարի 26-ին, 27-ին եւ 28-ին Սումգայիթում տեղի ունեցա  իրադարձությունները, որից հետո ելույթ ունեցա ես, ինչպես նաեւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Լեռնային Ղաբարաղի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանը, ինչպես նաեւ` Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ն.Գ. Վիգեն Չիտեչյանը:

Կոնֆերանսի ավարտին, երբ երբ կազմակերպիչները խնդրեցին մեկ րոպե լռությամբ հարգել այդ ջարդերի զոհերի հիշատակը, երկու հոգի հակահայ արտահայտություններով խաթարեցին հիշատակի այդ պահը։ Նմանօրինակ լկտի վերաբերմունքի, ապա եւ խառնակիչների կողմից կոնֆերանսի կազմակերպիչներից մեկի հանդեպ դրսեւորած ֆիզիկական սպառնալիքի հետեւանքով կրքերը բորբոքվեցին` տեղիք տալո հրմշտոցի։ Օրինաչափ է, որ հարցեր են առաջանում այդ երկու հոգու իրական շարժաթիռների վերաբերյալ, որոնք ըստ ամենայնի ներկայացել էին ոչ թե Սումգայիթի քսանհիգամյա ողբերգության հիշատակը հարգելու, այլ կոնֆերանսի մասնակիցներին սադրանքի մեջ ներքաշելու եւ անտեղի ու անհարիր նացիոնալիստական կրքեր բորբոքելու նպատակով։ Ես խստագույնս դատապարտում եմ նմանօրինակ ստոր եւ անընդունելի վարվելակերպը, որը պատիվ չի բերում ոչ դրա հեղինակներին, ոչ էլ նրանց պատվիրատուներին։

Ես մշտապես խոսել եմ Լեռնային Ղարաբաղի մասին խաղաղության ու երկխոսության դիրքերից, եւ նման ցավալի իրադարձությունները չպիտի մեզ շեղեն այդ կոնֆերանսի հետապնդած հիմնական նպատակից, այն է` Արցախի ժողովրդին բավարարող ապագայի հեռանկարներ տալ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ