Թեկնածուները դարձել էին սպանություն պատվիրողների դաշնակիցը. Հայրիկյանը մեղադրում է

‘’Հունվարի քսանմեկից երեսունմեկը Հայրիկյանի վարկանիշը կայուն աճում էր, մահափորձը պայքարից դուրս բերեց հիմնական թեկնածուին: Աշխարհի մյուս երկրներում սա կզգաստացներ մյուս թեկնածուներին, բայց տեղի ունեցածից հետո իրենց վարքով նախագահի մյուս թեկնածուները դարձան ահաբեկիչների աջակիցը”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածուների հասցեին նման մեղադրանք հնչեցրեց ԱԻՄ նախագահ, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկայնը: Նրա խոսքով, միջադեպից հետո մտավորականները […]