19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր աշխարհը նշում է սիրո` սբ. Վալենտինի տոնը /վիդեո/

Փետրվարի 14-ին կաթոլիկ աշխարհը նշում է սիրո տոնը` Սուրբ Վալենտինի օրը: Համարվում է, որ տոնը գոյություն ունի ավելի քան 16 դար, սակայն սիրո տոներ եղել են նաեւ ավելի վաղ` հեթանոս մշակույթների ժամանակներում: Օրինակ` հռոմեացիները փետրվարի կեսերին նշել են էրոտիկայի տոնը` “Lupercalia”-ն` ի պատիվ սիրո աստվածուհի Juno Februata-ի:

Սբ. Վալենտինի տոնն ունի իր կոնկրետ “մեղավորը”` քրիստոնյա քահանա Վալենտինը, ով կայսրից գաղտնի ամուսնացնում էր սիրահարված լեգիոներներին` նրանց շեղելով զինվորական ծառայությունից: Հավանաբար Վալենտինն իսկապես ռոմանտիկ է եղել, քանի որ նրա սիրելի զվարճանքներն էին հաշտեցնել վիճող զույգերին, օգնել նրանց սիրային նամակներ գրել, ծաղիկներ նվիրել:

Կայսրը, որոշելով դադարեցնել նրա “հանցավոր գործունեությունը”, նրան մահվան է դատապարտում: Սակայն Վալենտինը սիրահարված էր բանտապետի աղջկան եւ մահապատժի նախորդ օրը նրան սիրային նամակ է գրում եւ մակագրում այն` “քո Վալենտին“: Աղջիկը նամակն ընթերցում է միայն նրա մահից հետո: Հետագայում Վալենտինը դասվել է սրբերի շարքին` իբրեւ հանուն հավատի նահատակված: Արդյունքում` 496-ին, Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարեց Սբ. Վալենիտինի օր: 

Այս օրն ընդունված է սիրո խոստովանություններ անել բացիկների, նամակների եւ նվերների տեսքով:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ