24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կայծակնային լուծումներ չունի

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Մարտունիում հանդիպմանը ասաց, որ ոչ Արցախի, ոչ Հայաստանի տնտեսության համար չեն կարող լինել կայծակնային լուծումներ: Ըստ նրա` պետք է համբերություն եւ վստահություն: “Ամեն բան սկսվում է վստահությունից: Պատկերացրեք` ինչերի կարող ենք հասնել, եթե լինենք միասնական, եթե հազարավոր հայեր նայեն մի ուղղությամբ:

Ուրեմն ես առաջարկում եմ ապահով Հայաստան”,-ասաց նախագահը` նշելով, որ իր առաջարկած ծրագիրը ոչ թե քարոզչական ընտրական տեխնոլոգիա է, այլ աշխատանքային պլան:

Գործող նախագահը եկել է Մարտունի, որպեսզի խնդրի` սատարեն իր աշխատանքային պլանին: Ծրագրի դրույթները ներկայացնելուց հետո նա մարտունեցիներին ասաց, որ հանդիպումը շարունակեն երկխոսության ձեւով, քանի որ հարցեր կունենան: Սակայն այդպես էլ հարց տվող չեղավ:

Նախագահի թեկնածուն զարմացավ, որ վարդենիսցու հարցերը շատ էին: “Գնանք Վարդենիսից մարդ բերե՞նք, որ հարցեր տա”,-կատակեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ եթե հարցեր չկան, ապա դրանից ինքը մի բան է հասկանում, որ մարտունեցիները համաձայն են իր հետ եւ սատարելու են իրեն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ