2 մետրանոց խողովակը մխրճվել է Անտոնյանի մարմնի մեջ /վիդեո/
Կրասնոդարի երկրամասի 27-ամյա բնակիչ Ալեքսանդր Անտոնյանի մարմնից բժիշկները 5 սմ տրամագծով ջրատար խողովակ են հանել, հաղորդում է “LifeNews”-ը:
Երիտասարդն իր մեքենայով ընթանալիս է եղել մայրուղիով, երբ դիմացից ընթացող բեռնատարից մի քանի մետաղական առարկաներ են թափվել` հարվածելով Ալեքսանդրի մեքենային, 2 մետրանոց մի խողովակ էլ խրվել է նրա մարմնի մեջ: Մարմինն անշարժացել է, իսկ ձեռքերը` թուլացել:
Դեպքի վայր ժամանած փրկարարները սղոցել են խողովակի կտորը եւ տեղափոխել նրան հիվանդանոց: 3 ժամ տեւած վիրահատության արդյունքում բժիշկները հեռացրել են խողովակի կտորը, կարել երիտասարդի վնասված թոքերը, լյարդը, փակել կրծքավանդակը:
Ալեքսանդրը շնորհակալություն է հայտնել Աստծուն` իրեն 2-րդ կյանք նվիրելու համար, քանի որ ինքը հրաշքով է փրկվել: Բժիշկները նշել են, որ երբ բացել են նրա կրծքավանդակը, տեսել են, որ նրա սիրտը բաբախում է հենց խողովակին: