Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Հունաստանում

Փետրվարի 24-ին Հունաստանի Աթենք, Սալոնիկ եւ Կոմոթինի քաղաքներում տեղի ունեցան 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության 25-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ: Աթենքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր եպիսկոպոսական պատարագ եւ հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ եւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի, Հունահայոց Ազգային Վարչության ատենապետի ու անդամների, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի, Հոգաբարձության […]