16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք ձեզ չէ, որ ուզում ենք օգնել. Նիկոլը` վարչապետին

“Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցիտեց Սերժ Թանկյանի եւ Սերժ Սարգսյանի նամակագրությունից մի հատված`”Սա պետություն է, Սերժ”:

Մեջբերելով նախագահ Սարգսյանի ռոք երաժշտին ուղղված խոսքերը, ընդդիմադիր պատգամավորը նշեց. ’’Ինչպես գիտենք, պետությունը ունի Սահմանադրություն, որտեղ հստակ ասված է, որ պետական պաշտոնյաներն իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են: Գեղարքունիքի  մարզպետարանի կայքում տեղեկություն կա, որտեղ մարզպետը մարզպետարանի  աշխատակիցներին շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանի համար  ցուցանիշներ ապահովելու համար’’:

Շարունակելով մարզպետների թեման,Նիկոլ փաշինյանը ընդգծեց, որ համայնքները եւ մարզպետարանները ընտրական գործընթացներին քարոզչական նպատակներով հանդես գալու իրավունք չունեն:

Մինչդեռ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Արմավիրի մարզպետը, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ցուցանիշները չապահովելու համար, Փաշինյանի խոսքով,  հրաժարական է տվել: ‘’Հիմա հասկանանք, սա պետություն է, թե պետություն չէ’’,-հարցադրում արեց պատգամավորը:

Փաշինյանի հարցի երկրորդ մասը վերաբերվում  էր ոստիկանության կողմից հանրահավաքները խոչընդոտելու դեպքերին եւ ոստիկանության այն հիմնավորմանը, թե հանրահավաքները օրինական չեն: Պատգամավորի հարցի մյուս շեշտադրումն այն էր, որ վերջին շրջանում, ըստ Փաշինյանի, կիսահանցագործ տարրերն ակտիվացել են: Այստեղ ՀԱԿ պատգամավորը հիշեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձեւակերպումը:

Նիկոլ Փաշինյանի  հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորից, որ փորձում է օգնել` բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք օրենսդրության հետ են առնչվում:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ է լսում, որ մարզպետները նման հայտարարություններով են հանդես եկել: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ այս ընտրությունների ընթացքում արվել է ամեն ինչ , որ վարչական ազդեցության դեպքեր չլինեն եւ նշեց, որ եթե կան այդպիսի դեպքեր, անպայման այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն:

Ինչ վերաբերվում է ոստիկանության աշխատանքին, վարչապետն ասաց, որ ոստիկանության աշխատանքում եւս արձանագրվել են լրջագույն փոփոխություններ եւ դրա վառ ապացույցն են այն միտինգները, որոնք ընթանում են եւ այն շնորհակալական խոսքերը, որոնք ուղղվում են ոստիկաններին:

Պատգամավորի նշած կիսաքրեական տարրերի ակտիվացման մասով Տիգրան Սարգսյանը հայտարարեց. ’’Մենք չենք հանդուրժելու, որպեսզի քրեատար էլեմենտները ինչ ինչ մասնակցություն ունենան հասարակական միտինգներում’’: Նա նշեց, որ պատգամավորի կողմից կոնկերտ փաստերի ներկայացման դեպքում այս հարցը կքննարկվի:

Արձագանքման իրավունքով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր էլ ոստիկանների ներկայաությամբ լրագրողներին խոչընդոտելու եւ ֆիզիկական վնաս հասցնելու  դեպք է արձանագրվել,  մինչդեռ երեկ Արտաշատում ընդդիմութան ներկայացուցչին ուզում էին բերման ենթարկել:

Այնուհետ, Նիկոլ Փաշինյանն ասաց.’’Մենք ձեզ չէ , որ ուզում ենք օգնել: Մենք ուզում ենք օգնել Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին` օրինական իշխանություն հաստատելու գործում’’:

‘’Քանի որ  առիթ եղավ Արտաշատի մասին խոսել, ես ուզում եմ հանրության, խորհրդարանի եւ խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրել , որ Արտաշատը քաղաքական պրոցեսների առումով արդեն երկար ժամանակ շատ տխրահռչակ տեղ է դարձել  եւ ամեն անգամ էնտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ ամեն անգամ իշխանական ինչ-ինչ ուժերի հովանավորությամբ, այն դեմքերը, որոնք արտաշատցի նախկին ոստիկանապետի դիտարկմամբ` հանդիսանում են կիսահանցագործ, այո այդ դեմքերը շատ ակտուալ են եւ ներգրավվում են քաղաքական պրոցեսների մեջ:

“Եթե դահլիճում կան մարդիկ, ովքեր Արտաշատում ունեն որոշակի ազդեցություն կամ լծակներ, ուզում եմ այդ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս ոչ այնքան ուրախ փաստի վրա’’,-շարունակեց Փաշինյանը:

Արձագանքելով, Տիգրան Սարգսյանն ասաց, որ պատգամավորը քաղաքական գնահատականներ է տալիս, որոնց հետ ինքը համաձայն չէ: Վարչապետն ասաց, որ ոստիկանապետին կհանձնարարի ուսումնասիրել այսօրվա միջադեպը , որի մասին նշեց պատգամավորը: Այնուհետ վարչապետը ցավ հայտնեց, որ պատգամավորը ցանկություն չունի գործադիր իշխանությաննն օգնել եւ նկատեց, որ դա պետք է լիներ թեկուզ օրենքներ գրելու առումով:

‘’Դա ցավալի հայտարարություն է,  որովհետեւ  ի տարբերություն ձեզ մենք պատրաստ ենք օժանդակել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նրանք կարողանան  իրենց լիազորություններն իրականացնել թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս: Դա բացի մեր քաղաքացիական պարտքից, մեր պատականությունն է’’,-նշեց վարչապետը:

Փաշինյան-Սարգսյան երկխոսությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց Արտաշատի վերաբերյալ պատգամավորի դիտարկումներին ու նշեց, որ կայքերում նայի եւ տեսնի թե  Արտաշատի դեպքերը ում նախաձեռնությամբ են սկսվել եւ այդ ժամանակ կարծիք կկազմի, թե ովքեր են խախտում օրենքը:

Մինչ “Ժառանգության” պատգամավոր Թեւան Պողոսյանը կմոտենար խոսափողին, “Ժառանգության” մեկ այլ պատգամավոր` Զարուհի Փոստանջյանը դահլիճում քննարկում էր ԱԺ նախագահի մատնանշած կայքի հրապարակումը, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.’’Հեղափոխական Փոստանջյան մի խանգարի մեզ’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ