19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2013

Պայթյուն` Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին

Նախօրեին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին: Դեպքը տեղի է ունեցել թուրքական հսկիչ-անցագրային կետերից մեկում: Նախնական տվյալներով` ավտոմեքենայի մեջ պայթուցիկ է գործարկվել: Արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է “NTV” հեռուստաընկերությունը:  Նշենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայում եւս մեկ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ռումբը պայթել էր Անկարայում ԱՄՆ […]

Ով է կանգնած Րաֆֆու “պաչիկների” հետեւում. Իրատես de facto

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը հետաքրքիր “նրբերանգներով” է ուղեկցվում` անմիջական շփումներ, բարևներ, համբույրներ: Թերթին հայտնի է դարձել, որ իրականում, Հովհաննիսյանի քարոզարշավի ու մնացյալ քաղտեխնոլոգիաների մշակման ու ճիշտ կիրառման համար բավականին լուրջ թիմ է աշխատում, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտների մասնագետներ և քաղաքագետներ, և հոգեբաններ, և սոցիոլոգներ, և, և, և…:  “ Եվ “մի կին ատամնատեխնիկ”.  էս […]

Էպոսագետի առնչությունը Հայրիկյանի մահափորձի հեղինակներին. Իրավունք

Նախապես մարտիմեկյան դեպքերն ու հոկտեմբերի 27-ի սպանությունները իբր գուշակած էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, պարզվում է, որ հիմա էլ տարօրինակ զուգադիպությամբ ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց հարեւանն է։ Տեղեկացնում է թերթը: “Վերջինս այս մասին հայտարարել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ կասկածյալներից Սամվել […]

Րաֆֆու առաջին քայլը. Նոյեմբերյանի մշակույթի հատակը/ֆոտո/

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին քայլն ընտրվելու դեպքում լինելու է Նոյեմբերյանի մշակույթի տան հատակը փոխելը: Այսօր թեկնածուն քարոզարշավի շրջանակներում այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք, որտեղ ընտրողների հետ հանդիպումը կայացավ մշակույթի տանը: Մտնելով ներս՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդն ու կուսակցության մյուս ներկայացուցիչները նկատեցին մշակույթի տան հատակը, որի վրա յուրաքանչյուր քայլ անելը վտանգավոր է: ՛՛Առաջին քայլս լինելու է փոխել […]

Վճռորոշ օրը

Երեւանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենա այս տարվա մայիսի 5-ին: Ընտրության օրը նշանակելու մասին` կառավարության որոշման համապատասխան նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Երեւանի ավագանում վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2009 թվականի մայիսի 31-ին:

Ծեծել են, թե գլխին սառույց է ընկել. Առավոտ

Թերթը տեղեկացնում է, որ նախօրեին գլխին ստացած վնասվածքներով Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են տեղափոխել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գեւորգ Ղուկասյանի որդի Նիկոլային: Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ, մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված ցուցմունքում հայտնել է, թե […]

Անդրիասի գաղտնիքը. Ժամանակ

Երեկ լրացավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրը: Երեկ նա ոչ միայն հանդիպեց լրագրողների հետ, այլեւ, ինչպես ավելի վաղ էր տեղեկացրել, արյան անալիզներ հանձնեց` հանրությանն իր առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու համար: Անդրիաս Ղուկասյանի` շատերին անհանգստացնող առույգությունը ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը թերթի հետ զրույցում բացատրել է այն հանգամանքով, որ թեկնածուն ջահել […]

Ապահով բարգավաճում. 168 Ժամ

Թեեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, բայց որպես խորհրդարանում ներկայացված ուժ` ընտրական հանձնաժողովներում ունի ներկայացուցիչներ: Կուսակցությունից հայտարարել էին, որ վերահսկելու են նախագահական ընտրությունների ընթացքը ընտրական հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով, որոնց թիվը հասնում է շուրջ 700-ի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` չնայած թեկնածու չառաջադրելու եւ այլ թեկնածուի չսատարելու մասին կուսակցության հայտարարությանը, ԲՀԿ-ական գործարար պատգամավորներն ընտրողների` իրենց […]

Զինվորին մի քանի հոգով թաղեցին. Հրապարակ

Տավուշի մարզի Մովսես գյուղում հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին: Թերթը տեղեկացնում է, որ նրա թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուրդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է: “Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ”,- պատմել է բնակիչներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի