08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2013

“Նոր տելեվիզորում էիք, էս ե՞րբ եկաք … Րաֆֆին գնացք նստեց/ֆոտո/

Այսօր` փետրվարի 12-ի վաղ առավոտյան նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր քարոզարշավը: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչներին ողջունելուց հետո թեկնածուն մեկնեց Այրում: Այստեղ Հովհաննիսյանին դիմավորեց “Ժառանգության” Լոռու մարզային կառույցը: Հովհաննիսյանը սովորության համաձայն “ոտքի տակ տվեց” Այրումը, ձեռքով բարեւեց անցորդներին` նրանց մաղթելով լավ, բարի ընտրություն, ինչին ի պատասխան այրումցիներն ասացին. “Դուք Երեւանում հաղթեք, մենք Ձեզ հետ […]

Իրար մերձենան և զավակ ծնեն …

Տեառնընդառաջը տոնվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ երեկոյան է օրը փոխվում, իսկ հիմնական տոնը նշվում է 14-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը`հավելելով, որ այն անշարժ տոն է: Անդրադառնալով տոնի նշանակությանը`եկեղեցու սպասավորը նշեց. “Տեառնընդառաջ` նշանակում է Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Իր խորհուրդն այսպիսին է`Աստված երկնքից խոնարհվեց, ընդառաջ եկավ մարդկանց, […]

Թուրքիայում հայատյացության ալիք կբարձրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգընթաց

“Թուրքիայում տեղի ունեցող  վերջին միջադեպերը իրականում  արտահայտում են առկա հայատյացության մթնոլորտը: Սա նույն գաղափարախոսությունն է, որը շարունակվում է երիտթուրքերի օրերից”,-այսպես մեկնաբանեց Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում դեկտեմբերից սկսած 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ: […]

Սեդրակյանը գիտի` ինչ են անելու իր հետ

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ Հայրիկյանի մահափորձի գործով իրեն կմեղադրեն ընտրություններից հետո` փետրվարի 22-23-ից հետո, երբ “իրենց ուզած թվերը կնկարվի, դիտորդներն էլ կգնան”: Թեկնածուն կանխորոշում է, որ ընտրություններից հետո, երբ քաղաքական գործընթացները կավարտվեն, “մեղադրանք կառաջադրվի եւ իրեն կձերբակալեն”: Հիշեցնենք, շրջանառվում է թեկնածուի կապը Հայրիկյանի մահափորձի գործի նախաքննության շրջանակներում ձերբակալված անձանց հետ: Որ […]

“Բարբին” եւ նրա “տիկնիկային ընտանիքը”

Սոցցանցերում հայտնի “Բարբի” Վալերիա Լուկյանովան համացանցում է տեղադրել նաեւ իր տիկնիկային ընտանիքի անդամների լուսանկարները: Աղջիկը հանրությանն է ներկայացրել ոչ միայն մոր, այլ նաեւ տարեց տատի ու պապի լուսանկարները, ովքեր եւս տիկնիկի դիմագծեր ունեն: Լուսանկարներից մեկի տակ  Վալերիան գրել է, որ ծնողների հետ իր հարաբերությունները ներդաշնակ են, վստահելի, կարելի է ասել` իդեալական: Բացի այդ, հայրը եւ […]

Սեւան-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են

Այսօր` փետրվարի 12-ի առավոտյան, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան եւ “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարի ուղեւոր` 21-ամյա Հ. Դավթյանը տեղում զոհվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 44-ամյա […]

Բա ՞, Նիկոլը մեզ հետ չի՞. Սարյանի պուրակում Նիկոլին էին փնտրում /վիդեո/

Երեկ երեկոյան Սարյանի պուրակը սովորականից մարդաշատ էր: Սարյանի պորակում քաղաքական զբոսանք իրականացնող ՀԱԿ համակիրներն էին այնտեղ` ‘’Ազատության հրապարակ’’ քաղաքացիական նախաձեռնություն դարձած: Մինչ նախաձեռնության անդամները կընթերցեին հայտարարությունը, ՀԱԿ համակիրներին լսում ու նրանց հարցերին պատասխանում էր նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը նախ բացատրեց, թե ինչու է հենց ինքը Սարյանի պուրակ եկել.”Իմ հերթն է, եկել […]

Ծեծել է նախկին կնոջը, տարել բջջայինը

Փետրվարի 10-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում  Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն,  նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, մտել է տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը  ու հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը` դիմել է փախուստի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում Տիգրան […]

Հայոց ցեղասպանության մասին պատմող “The Genex” ֆիլմի ռեժիսորը փակագծեր է բացում /վիդեո/

Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր “The Genex” ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Արտակ Սեւադան որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի մասին:  Ֆիլմը էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, սակայն ռեժիսորի կարծիքով` այն առանձնապես քաղաքական սկանդալ չի առաջացնի, սակայն փոխարենը կիրականացնի առավել կարեւոր առաքելություն` ցանկացած մարդու կարող  է համոզել ցեղասպանության` իրականում տեղի ունեցած լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի