08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բա ՞, Նիկոլը մեզ հետ չի՞. Սարյանի պուրակում Նիկոլին էին փնտրում /վիդեո/

Երեկ երեկոյան Սարյանի պուրակը սովորականից մարդաշատ էր: Սարյանի պորակում քաղաքական զբոսանք իրականացնող ՀԱԿ համակիրներն էին այնտեղ` ‘’Ազատության հրապարակ’’ քաղաքացիական նախաձեռնություն դարձած:

Մինչ նախաձեռնության անդամները կընթերցեին հայտարարությունը, ՀԱԿ համակիրներին լսում ու նրանց հարցերին պատասխանում էր նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը նախ բացատրեց, թե ինչու է հենց ինքը Սարյանի պուրակ եկել.”Իմ հերթն է, եկել եմ”:

Նա ժողովրդին բացատրում էր, որ ՀԱԿ կուսակցության ստեղծումը ճիշտ քայլ է, որ այժմ Կոնգրեսն ավելի համակարգված կգործի, որ ‘’ոմանց թվում էր, թե կարող են մի երկու խառնակիչ մարդկանց միջոցով Կոնգրեսը մատնել անգործության եւ ներքին խոհանոցը սխալ մեկնաբանություններով արծարծել’’, որ ՀԱԿ կուսակցության ստողծման ‘’գործնական քայլերը վերջ կդնեն այդ անիմաստ քննարկումներին’’  եւ այլն: ՀԱԿ-ի ‘’ներքեւներին, սակայն մի հարց էր ամենից շատ հետաքրքրում. ’’Բա ՞, Նիկոլը մեզ հետ չի՞, ինչի՞ նրա ստորագրությունը չկա’’:

Գագիկ Ջհանգիրյանն այս հարցին պատասխանեց այսպես.’’Նիկոլ Փաշինյանը մեր խմբակցության անդամ է, մեզ հետ համաձայնեցված քվեարկում է, իսկ կմտնի, թե չէ` իր անձնական գործն է’’:

Ջհանգիրյանի պատասխանից չբավարարվածներն իրենց հարեւանի հետ շարունակում էին քննարկել, թե ‘’Նիկոլը չի մասնակցում’’, ‘’ցանկալի կլիներ լսել, որ նա էլ է միացել’’:

Henaran.am-ը փորձեց զրուցել ՀԱԿ համակիրների հետ,  վերջիններս սակայն, խուսափեցին: ՀԱԿ համակիր կանանցից մեկն ասաց, որ ‘’ուրիշ բանից էր խոսում’’, իսկ մյուսն էլ հրաժարվեց մեր հարցին պատասխանել` նշելով, թե ‘’լեզուն լավ չի’’:

‘’Չկա, ո՞ւր ա, ոչ մեկը չկա: Գիտես չէ էն Նիկոլ Փաշինյանը խոսում էր, ասում էր` ձեր երեխաների համար….’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ներկաներից մեկը, ով փոքր-ինչ ուշացել էր միջոցառումից, Գագիկ Ջհանգիրյանի խոսքը չէր հասցրել լսել եւ տեղյակ չէր նոր ստեղծվող ՀԱԿ կուսակցության մասին  :

-Եկել էիք, որ Նիկոլին լսե՞ք, -հետաքրքրվեցինք պապիկից:

-Հա, Նիկոլը, բանը չկան:

-Հիասթափվա՞ծ եք, որ Նիկոլն այստեղ չէ:

-Հա, իհարկե, հավատում էինք իրան , հիմա ոնց նայում ես, իրան որպես դավաճան են նայում, ո՞ւր ա, թող գան խոսան էլի:

-Դուք հավատում էի՞ք Նիկոլին:

-Դե, մեկին պիտի հավատանք, թե չէ, բա ո՞ւմ հավատանք:

-Եկել էիք Նիկոլին լսե՞ք:

-Նիկոլին, Լեւոն Զուրաբյանին … մեծ-մեծ խոսում էին` մենք սենց կանենք, մենք նենց կանենք, մեր երեխաները ազատ երկրում կապրեն: Կարա՞ք մի բան անեք, մենակ մեծ-մեծ խոսում էին:

Henaran.am-ը Գագիկ Ջհանգիրյանից փորձեց պարզել, թե իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ ՀԱԿ ներկաներին ամենաշատը հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու ՀԱԿ կուսակցության ստեղծման հիմնադիր փաստաթղթի տակ չկա Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Մեր դիտարկումն ամենայն հավանականությամբ Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր:

Նա , նախ կեսկատակ հայտարարեց, թե  “Հենարանն” իրեն ”հետապնդում է”, այնուհետ նշեց.” Նիկոլ Փաշինյանին պիտի հարցնեք, ոչ թե Ջհանգիրյանին: Ես ասացի, ես կարող եմ պատասխանել այն հարցին, թե ինչու է իմ ստորագրությունը այդ նախաձեռնության տակ, բայց թե ինչու ինչ-որ մարդկանց ստորագրությունը այդ նախաձեռնության տակ չկա, պիտի հարցնեք էդ մարդկանց”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ