02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծեծել է նախկին կնոջը, տարել բջջայինը

Փետրվարի 10-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում  Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն,  նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, մտել է տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը  ու հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում Տիգրան Գ.-ն ցանկապատի վրայից մտել է Լեհվազ գյուղի հիշյալ բնակչի  տուն և նախկին կնոջ  ննջասենյակում խանգարել է նրա հանգիստը, քաշքշել և բռնի կերպով ձեռքից հափշտակել  բջջային հեռախոսն ու դիմել փախուստի, որից հետո կնոջ հայրը զանգահարել է Տիգրան Գ.-ին և պահանջել վերադարձնել հեռախոսը:

Նույն օրը, ժամը 04.45-ին, Տիգրան Գ.-ն վերադարձել է նշված տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, բռունցքով հարվածներ է հասցրել  նրա դեմքին և պատճառել վնասվածքներ:
Տիգրան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հիշյալ բջջային հեռախոսը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ