10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեւան-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են

Այսօր` փետրվարի 12-ի առավոտյան, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան եւ “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարի ուղեւոր` 21-ամյա Հ. Դավթյանը տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 44-ամյա Գ. Բաբայանը, ուղեւոր 43-ամյա Լ. Բաբայանը եւ “ԿամԱԶ” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 55-ամյա Վ. Մխիթարյանը տեղափոխվել են Սեւան քաղաքի ԲԿ:

 Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ