Վրաստանում “խոզի գրիպից” 3 մարդ է մահացել

Վրաստանում 3 մարդ է մահացել “խոզի գրիպից“`H1N1 վիրուսից, մի կին եւ 2 երեխա, տեղեկացնում է “Грузия-online”-ը: Սակայն առողջապահության նախարարությունը հաստատում է միայն 42-ամյա կնոջ մահվան փաստը: Հարազատների խոսքով` նա 10 օր շարունակ բուժվում էր: Նա պարբերաբար հիվանդանոց է հաճախել` վերակենդանացման բաժանմունքում գտնվող քրոջը տեսակցության եւ, ամենայն հավանականությամբ, վարակվել է: Հիվանդության ընթացքում կնոջ մոտ նաեւ թոքերի բորբոքում […]