04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Շատով` Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվելէ ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

 

 

“Կանանց ֆորում” հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

 

 

“Հայրենանվեր մահապարտներ” հայրենասիրակական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

 

“Հայրենանվեր մահապարտներ” հայրենասրիական հասարակական կազմակերպության անդամները գնահատում են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայրենապաշտ գործունեությունը եւ նախագահական ընտրություններում քվեարկելուեն Սերժ Սարգսյանի օգտին”:

 

“Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում” հասարակական կազմակերպության վարչությունը իր արտահերթ նիստում որոշում է ընդունել ՀՀ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ կոչով դիմել Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող բոլոր գետաշենցիներին եւ համակիրներին` միանալ իրենց նախաձեռնությանը:

Տեղեկությունը` Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ