08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքով գող Պզոն Թաթայի մանկության ընկերն է եւ Դեդ Հասանի մտերիմը

Ո՞վ է հայկական Կոզա Նոստրայի` Պզոյի հայրը: Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Դեդ Հասանի հետ: Որոշ բացահայտումներ է անում Սերգեյ Գալոյանը: Քրեագետը տվյալներ ունի, որ օրենքով գող Արմեն Ղազարյանը, նույն ինքը` ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով դատապարտված Պզոն, երգիչ Թաթայի հարևանն ու մանկության ընկերն էր: Նրա հայրը Արարատ Ղազարյանն է` Սարիթաղում ճանաչված Վայսը:

 Սերգեյ Գալոյանի խոսքով` Պզոյի հայրը կիրթ մարդ էր: Մոսկովյան այցերի արդյունքում էլ նրա որդին հայտնվել է ռուսական քրեական աշխարհում: Օրենքով գող է կարգել Դոնի Ռոստովում մեկ այլ օրենքով գող Բարսեղովը` Կիրպիչը, 22 տարի առաջ:

Քրեագետի խոսքով, երբ 2010-ի սեպտեմբերին իրականացվեց ռուսական քրեական կայսրության հեղինակություն Դեդ Հասանի դեմ առաջին մահափորձը, ռուսական մամուլը գրեց, որ Դեդ Հասանը մտերիմ է նաև Պզոյի հետ: Դեդ Հասանը նրան նշանակել էր Լոս Անջելեսում ՙնայող՚: Ռուսական մամուլը բառացիորեն հենց այդպես էլ գրել էր: Նույն մամուլը Պզոյին դարձյալ հիշեց Դեդ Հասանի սպանությունից հետո:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Պզոն ազատարզրկվել է 37 ամսով: Պետք է վճարի 60 հազար դոլար տուգանք, ունեցվածքն էլ բռնագրավել են:

2.5 տարի առաջ ԱՄՆ հատուկ ծառայությունները ձեբակալել էին հանցավոր խմբավորման 73 անդամների: Նրանք մեղադրվում էին ծերերի բժշկական օգնության ծրագրում զեղծարարությունների համար: Ապահովագրական այս խարդախությունը խոշորագույնն էր ամերիկյան պատմության ընթացքում: Խմբավորումն ԱՄՆ կառավարությանը 163 մլն դոլարի վնաս է հասցրել: Ձերբակալվածներից առաջինը հենց Պզոն էր` խմբավորման ղեկավարը:

Մանհեթենի դատախազը խմբավորումը Կոզա Նոստրայի հետ է համամատել և ասել, որ իտալական դասական մաֆիան կնախանձեր նրանց: Քրեագետի տվյալով` ԱՄՆ-ում Պզոն կարևոր ֆիգուր էր: Հիմա նրա ազդեցության ոլորտները պակասել են, գործելու հնարավորություն չունի, ամեն մի խոսքը վերահսկվում է: 

 

Նյութը` “Արմնյուզ” լրատվական հեռուստաալիք

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ