11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վրաստանում “խոզի գրիպից” 3 մարդ է մահացել

Վրաստանում 3 մարդ է մահացել “խոզի գրիպից“`H1N1 վիրուսից, մի կին եւ 2 երեխա, տեղեկացնում է “Грузия-online”-ը: Սակայն առողջապահության նախարարությունը հաստատում է միայն 42-ամյա կնոջ մահվան փաստը:

Հարազատների խոսքով` նա 10 օր շարունակ բուժվում էր: Նա պարբերաբար հիվանդանոց է հաճախել` վերակենդանացման բաժանմունքում գտնվող քրոջը տեսակցության եւ, ամենայն հավանականությամբ, վարակվել է: Հիվանդության ընթացքում կնոջ մոտ նաեւ թոքերի բորբոքում է սկսել եւ նա մահացել է:

Ըստ հեռուստաընկերությունների տվյալների` “խոզի գրիպից” մահացել են նաեւ 2 երեխաներ Կախեթիի շրջանում, սակայն այդ դեպքերի առնչությամբ դեռեւս փորձաքննություն է ընթանում: 

Ներկա պահին Վրաստանում այդ տեսակի գրիպից 10 մարդ է բուժվում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ