24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պայթյուն` Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին

Նախօրեին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին: Դեպքը տեղի է ունեցել թուրքական հսկիչ-անցագրային կետերից մեկում:

Նախնական տվյալներով` ավտոմեքենայի մեջ պայթուցիկ է գործարկվել: Արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է “NTV” հեռուստաընկերությունը: 

Նշենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայում եւս մեկ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ռումբը պայթել էր Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ, որի հետեւանքով զոհվեցին դեսպանատան պահակը եւ մի քաղաքացի, եւս մի քանիսը տուժեցին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ