01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ապահով բարգավաճում. 168 Ժամ

Թեեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, բայց որպես խորհրդարանում ներկայացված ուժ` ընտրական հանձնաժողովներում ունի ներկայացուցիչներ: Կուսակցությունից հայտարարել էին, որ վերահսկելու են նախագահական ընտրությունների ընթացքը ընտրական հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով, որոնց թիվը հասնում է շուրջ 700-ի:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` չնայած թեկնածու չառաջադրելու եւ այլ թեկնածուի չսատարելու մասին կուսակցության հայտարարությանը, ԲՀԿ-ական գործարար պատգամավորներն ընտրողների` իրենց կոլեկտիվների անդամների, բարեկամների ցուցակներ են պատրաստում եւ ներկայացնում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրասենյակներ: Այդպիսով նրանք իշխանություններին հասկացնում են ` անկախ այն բանից, թե Գագիկ Ծառուկյանն ինչ է անում, “մենք մեր փայ անելիքն անում ենք, մեզ մի կպեք”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ