08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էպոսագետի առնչությունը Հայրիկյանի մահափորձի հեղինակներին. Իրավունք

Նախապես մարտիմեկյան դեպքերն ու հոկտեմբերի 27-ի սպանությունները իբր գուշակած էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, պարզվում է, որ հիմա էլ տարօրինակ զուգադիպությամբ ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց հարեւանն է։ Տեղեկացնում է թերթը:

“Վերջինս այս մասին հայտարարել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ կասկածյալներից Սամվել Հարությունյանն իր ամառանոցում է աշխատել, իսկ մյուս կասկածյալը՝ Խաչատուր Պողոսյանը, նրան տարել-բերել է։ Թե արդյոք այդ հանգամանքը որեւէ կերպ ուսումնասիրվել է ԱԱԾ-ի կողմից թերթը  փորձել է պարզել ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանից, ով լսելով Վարդան Սեդրակյանի անունը ասել է.

“Ես ոչինչ չեմ ասում, բացի մեր պաշտոնական հայտարարություններից։ Ոչ մի բան էլ չեմ մեկնաբանում, ոչ էլ ասում եմ, այսքանը…”:

Հետաքրքիր է, մեկ օրվա ընթացքում արդեն քանի անգամ էր պարոն Բաղրամյանը լսել Վարդան Սեդրակյանի անունը, որ այլեւս լռության ուխտ է արել,-եզրակացնում է թերթը եւ ներկայացնում  հենց Վարդան Սեդրակյանի հետ հարցազրույցը.

– Պարոն Սեդրակյան, այն հայտարարությունից հետո, որ ճանաչում եք Պ. Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց, ԱԱԾ-ից Ձեզ չե՞ն անհանգստացրել։

–  Ինչի՞ համար պետք է անհանգստացնեին։

– Դե, ասենք, դրա հետ կապված մանրամասներ ճշտելու համար։

– ԱԱԾ-ն եկել է, իրենց ձերբակալել է, տները խուզարկել է, գիտի, որ իրենց տունը իմ տան դիմաց է։ Ասենք էլ պե՞տք էր ինձ հարցնել, որ ես ճանաչո՞ւմ եմ նրանց, թե՞ ոչ; Մենք մի դպրոցում ենք սովորել, նա (Սամվել Հարությունյանը-հեղ.) ինձանից մի քանի տարով փոքր էր, բնականաբար, ճանաչում եմ։

– Փաստորեն Ձեզ ԱԱԾ չեն կանչել։

– Ոչ, վստահ եմ, որ քանի դեռ այս քարոզարշավը կա, եւ ես անձեռնմխելի եմ, չեն կանչի, հետո կկանչեն ու պատմություններ կլինեն, խորապես համոզված եմ։

– Դա Ձեզ անհանգստացնո՞ւմ է։

– Ինձ անհանգստացնում են այն հարցերը, որ լրագրողները պարբերաբար տալիս են ինձ՝ չնշելով աղբյուրները։ Իսկ այդ հարցերը հաստատ դուրս են գալիս նախաքննությունն իրականացնող մարմիններից։ Սա հետագայում իմ դեմ պետք է օգտագործվի, բայց միայն ընտրություններից հետո, որովհետեւ այս պահին ինձ անհանգստացնելը քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ։ Բայց հետագայում՝ ընտրությունների ավարտից հետո, ինձ կփորձեն որպես կազմակերպիչ ներկայացնել”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ