08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2013

ՄԱԿ-ը չի հավատում Սիրիային

ՄԱԿ-ի խաղաղարարները, ովքեր Իսրայելի եւ Սիրիայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտում են, չեն հաստատել իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսին մոտ գտնվող ռազմական հետազոտական կենտրոնի վրա ավիահարվածի տեղեկությունը, հաղորդում է “Reuters”-ը: ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Գոլանյան բարձունքների վրայով թռչող որեւէ ինքնաթիռ չեն տեսել, այդ պատճառով էլ չեն կարող հաստատել Սիրիայի օդային տարածք ներխուժելու մասին տեղեկությունը: […]

Հունվարին արձանագրվել է 2.6%-ի գնաճ

Նախորդ տարվա համեմատ, այս տարվա հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ, այդ թվում` պարենային ապրանքների գնաճը` 1.7 % , ոչ պարենային ապրանքներինը` 6 % , ծառայությունների գները`2.2 %: Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հունվարին […]

Աշոտյանը նամակ է հղել “Apple”-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել “Apple” ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.””Apple” ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն […]

Մահափորձ Հայաստանի անկախության վրա

”Հայրիկյանը անկախության խորհրդանիշն էր և իր վրա կրակելով կրակում են՝ Հայաստանի անկախության վրա: Սա կարելի է հասկանալ “Կուժ լսի, կուլա քեզ եմ ասում” ձևով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Սարդարապատ” շարժման նախաձեռնող,  Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:  Վերջինս նկատեց, որ ինքը հիմա չի ուզում եզրակացություններ անել, սակայն հույս ունի, որ հետաքննությունը կբացահայտի իրականությունը: Նրա խոսքով` ապագա իրադարձությունները […]

Հայաստանի վիճակը չի ապակայունանա. Ն. Բորդյուժա

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը Հայաստանում իրավիճակի ապակայունացում չի բերի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Աստանա-Երեւան-Կիեւ-Մինսկ հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ: “Իհարկե, դա շատ լուրջ դեպք է, հատկապես ընտրությունների շեմին: Չեմ որակում այն որպես մահափորձ: Կարծում եմ, որ նախքան որեւէ որակում տալը հարկավոր է մանրամասներն ուսումնասիրել ու համապատասխան հետաքննություն անցակցնել”,-նշել է […]

Սերժ Սարգսյանը հետաձգում է

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:

Օսկանյանը խորհուրդ է տալիս

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ մահափորձ է կատարվել: ”Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը: Բժիշկներն ասացին, […]

Դրսից ոչ մի բան լինել չէր կարող, եթե ներսում գործընկեր չլինի

“Հայաստանի քաղաքական դաշտը տրամաբանություն չի ճանաչում և առաջինը պետք է բացառել իշխանությունների մասնակցությունը,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով երեկ` հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հնարավոր վարկածներին: -Դա խառնակչություն է, որի համար շահագրգռված են ավելի շատ պղտոր ուժեր”:  Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, այսօր երկրում քաղաքական լարվածություն հասունացած չէր, ինչպես […]

ՀԱԿ-ը պահանջում է իշխանությունից /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնպես այցի էր եկել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը ոչ մի ասելիք չունի այս պահին, միայն դատապարտում է միջադեպը: “Միաժամանակ պահանջում ենք, որ իշխանությունները շատ կարճ ժամանակամիջոցում բացահայտեն գործը, գտնեն մեղավորներին եւ պատժեն”,-եզրափակեց Զուրաբյանը: Դիտեք տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի