08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2013

Ծառուկյանի երեսը չեն տեսել. Իրատես de facto

Թերթն “ասում են …” խորագրում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա կուսակիցներին, մասնավորապես նշելով.  … ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անկումային վիճակից դուրս չի գալիս. չնայած ԲՀԿ պատասխանատուները պնդում են, թե նա ամենեւին էլ պասիվ չէ, ավելին, ող օրն էլ զբաղված է կուսակցության եւ ՀԱՕԿ-ի գործերով, այնուհանդերձ, կուսակցականներն արդեն երեք ամիս է նրա երեսը […]

Չենք մարսի. աստված պահի Հայաստանը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը քննարկման թեմա է դարձել նաեւ Ֆեյսբուքում: “Չգիտեմ, այդ ո՞ր մի ստահակն է իրեն իրավունք վերապահել նման պատվեր տալ, այդ ո՞ր մի ճիճուն է մտահղացել ու իրականացրել նման հրեշավոր ստորություն: Այդ ո՞ր մի կենդանին է մտածել, որ քաղաքական իրավիճակի կամ շահի իր թվացյալ պատկերացումները բավարար են՝ ձեռք բարձրացնելու […]

Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն

Հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի […]

Շատ բան ենք հաղթահարել, սա էլ կհաղթահարենք. Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է: Նա անգամ խոսում է, պարզապես թույլ է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին  փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` դուրս գալով Հայրիկյանի հիվանդասենյակից: “Շատ բան եմ հաղթահարել, սա էլ կհաղթահարենք”,-ասել է Հայրիկյանը: Հիշեցնենք, այս գիշեր նա հրազենային վիրավորումով տեղափոխվել է Նոր Նորքի “Գրիգոր Լուսավորչի” անվան հիվանդանոց: Նախագահի թեկնածուի վրա կրակել […]

Հնարավոր է, նախագահական ընտրությունները հետաձգվեն /վիդեո/

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր […]

Հարված իշխանություններին. վարչապետ /վիդեո/

“Ես կարծում եմ կլինեն նաեւ քաղաքական գնահատականներ: Խիստ զայրացնում է այն, ինչ տեղի է ունեցել: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի գտնենք մեղավորներին: Դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, որ սա առաջին հերթին հարվածում է իշխանություններին եւ պետականությանը”՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի միջադեպին ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հիվանդանոցում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը

Այս պահին Նոր Նորքի “սբ. Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն են եկել նաեւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատ Դեմոկրատների” վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից: Քիչ առաջ հիվանդանոց են եկել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նախագահի թեկնածուներ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը: Հիշեցնենք, քիչ առաջ այս […]

Մանրամասն քննություն է ընթանալու, ոստիկանապետ /վիդեո/

Հնարավոր բոլոր վարկածներով մանրամասն քննություն է ընթանալու: Փետրվարի 1-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց   ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը Սբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանը: Խոսելով վարկածների մասին, ոստիկանապետն  ասաց. «Եկեք եզրակացությունները թողնենք հետո: Բժիշկների հավաստմամբ` Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը մանրազնին քննելու է բոլոր վարկածները: Դեպքից անցել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի