08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2013

Հայրիկյանի դեմ մահափորձը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ էր. Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/

Նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան նորից Պարույր Հայրիկյանի մոտ էր: Նա լրագորղների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց, որ ուշադիր են, արագ արձագանքում են, բայց թերեւս սա միակ պահն է, որ ինքը չի ուզում խոսել: Հայրիկյանին նա ուժ ու տոկունություն մաղթեց, միաժամանակ ասելով, որ այդ միջադեպը ոչ ընդդիմության, ոչ իշխանության դեմ չէ, ուղղված […]

Քննարկվում է թեկնածուների անվտանգության հարցը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը ավելացնելու բան չունի եւ մեկ անգամ եւս հայտարարեց, որ սա քայլ էր` ուղղված Հայաստանի պետականության դեմ: ԱԺ նախագահի խոսքով` քննարկվում է նախագահի թեկնածուներին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: Այսօր արդեն այդ սկզբունքները պարզ կլինեն:

Պատրաստ է խժռել ում ասես, ինչ ասես, միայն թե խժռի …

“Իրեն հարգող յուրաքանչյուր անձ, իմ կարծիքով պետք է իրազեկված լինի հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակներից, քաղաքական-հասարակական, մշակութային անցուդարձից…Ես սովորություն ունեմ օրս սկսել նորությունները կարդալուց, ուսումնասիրելուց, սիրում եմ բացի համացանցի նորություններից նաեւ թերթ կարդալ,նշումներ կատարել:  Արդեն քանի օր է մի շարք լրատվամիջոցներ բացի այս կամ այն գործչի, նախագահի այս կամ այն թեկնածուի հանդիպումների, խոսքերի, հումորային-խոսակցական կատակների, էժանագին, […]

Ստոր եւ դավադիր քայլ. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” հիվանադանոց այցելեց եւ տեսակցեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Բաղդասարյանի խոսքով` ստոր եւ դավադիր քայլ է կատարվել, եւ ինքը  համոզված է, որ իրավապահ մարմինները հնարավորինս շուտ կբացահայտեն հանցագործությունը. “Կպարզվի այն պատվիրատուն, այն մարդկանց անունները, ովքեր ցանկացել են բիծ նետել Հայաստանի վարկանիշի վրա”: Արթուր Բաղդասարյանը խորհուրդ […]

Թիկունքից մարդուն հարվածելը պայքար չէ, ստահակություն է

”Փա′ռք Աստծո, որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Փաստը մնում է փաստ, որ շատ փոքրոգիներ չեն մարսում ընտրական պրոցեսի հանդարտ ընթացքը և նման ստոր քայլով փորձում են ստվեր նետել մեր երկրի, ազգի և յուրաքանչյուրիս վրա: Այս նենգ քայլը դավաճանություն էր ազգին, պետությանը։ Այնքան նենգ են, որ գնում են ցանկացած ոտնձգության։ Սպառել են պայքարի բոլոր […]

Տերը մեկն է, մնացածը` տնվոր են. Առավոտ

Արամ Աբրահամյաննն իր խմբագրականում ՀԱԿ-ում զարգացող խժդժություններին է անդրադառնում` պայմանավորելով այն կուսակցություններին հատուկ “դեմոկրատական ցենտրալիզմ”-ի մեխանիզմով:   “… Մոտենում է նաեւ այդ ժամանակը, երբ Հայ ազգային կոնգրեսում նույնպես որոշումները կընդունվեն միաձայն: “Գծի դեմ” գնացածների մեծ մասը ՀԱԿ-ից դուրս է գտնվում, մնացածի դուրս գալը ժամանակի հարց է: Հերթը, հավանաբար, Պետրոս Մակեյանինն է, որը երեկ իր հերթին […]

Հայրիկյանը պատմել է` հանցագործի դեմքը բաց է եղել /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն ծանր է: Այսօր առավոտյան նա արթանացել է քնից: Բժիշկներն այս պահին հերթական հետազոտությունն են անցկացնում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա բարեկամ եւ գաղափարկից ընկեր Գագիկ Սարուխանյանը, ողջ գիշեր հերթապահել է վերակենդանացման բաժանմունքի մուտքի առջեւ: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: “Մենք կասկածում ենք, որ մահափորձը դեռ կկրկնվի, ուստի հսկում […]

Դավաճանել են. Հրապարակ

Ճանապարհային ոստիկանությունում երեկ դարձյալ ազատման հրամաններ են եղել: Թերթի տեղեկություններով, Վովա Գասպարյանը մի քանի ճանապարհային ոստիկանների ազատել է աշխատանքից: Այս անգամ պատճառը ոչ թե դրամաշորթությունն  ու անբարեկիրթ վերաբերմունքն է եղել, այլ դավաճանությունը: Պարզվում է այդ տեսուչները ոստիկանական այս կամ այն միջոցառման մասին հետախուզվող մեքենաների տերերին կամ կարգազանց վարորդներին նախապես զգուշացրել են`, այդպիսով, ձախողելով նախատեսված օպերացիաները:

Ամենաքիչը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Հայաստանի նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը ցնցեց թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Թերթը նկատում է, որ սրանով փաստացի կասկածի տակ է դրվում Հայաստանում ընտրական գործընթացը եւ որ նախագահական ընտրությունների քվեարկությունը կանգնած է առնվազն երկու շաբաթով հետաձգհվելու վտանգի առաջ: “Շատ բան, իհարկե կախված է Պարույր Հայրիկյանի դիրքորոշումից, սակայն տվյալ իրավիճակում առաջին հարցը, որ առաջանում է այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի