Պատրաստ է խժռել ում ասես, ինչ ասես, միայն թե խժռի …
“Իրեն հարգող յուրաքանչյուր անձ, իմ կարծիքով պետք է իրազեկված լինի հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակներից, քաղաքական-հասարակական, մշակութային անցուդարձից…Ես սովորություն ունեմ օրս սկսել նորությունները կարդալուց, ուսումնասիրելուց, սիրում եմ բացի համացանցի նորություններից նաեւ թերթ կարդալ,նշումներ կատարել:
Արդեն քանի օր է մի շարք լրատվամիջոցներ բացի այս կամ այն գործչի, նախագահի այս կամ այն թեկնածուի հանդիպումների, խոսքերի, հումորային-խոսակցական կատակների, էժանագին, ծայրահեղացված բամբասանքներից ուրիշ այլ լուրջ լրատվություն չունեն:
Որոշ լրատվամիջոցների ոճը, գործողությունները հիշեցնում է ռինգում կոորդինացիան կորցրած բռնցքամարտիկի շարժումներին, երբ նա անկապ, աջ ու ձախ փորձում է հարվածներ հասցնել, միայն թե ցույց տա, որ դեռ ինքը կարող է հարվածել…
Տպավորություն է, որ այդ լրագրողները նույն բժշկից են դեղատոմս վերցրել, նույն հիվանդությամբ են տառապում եւ նույն թույնի չափաբաժինն են ստացել…
Նրանց մոգոնած գրառումները, այդ գրառումներով հիացած լինելու տպավորությունը ընդամենը անզորության, բամբասանքի, նույնաբովանդակ էժանագին լրատվության աղբախառն մի կոնգլոմերատ է, ուրիշ ոչինչ` ուղղված միայն զոմբիացված մի հատվածի, որը պատրաստ է խժռել ում ասես, ինչ ասես, միայն թե խժռի… “,-գրում է նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: