08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2013

ԲՀԿ-ն զորակցություն է հայտնում

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունացած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում:       ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տ. Ուրիխանյան

Հայրիկյանի մահափորձի գործով ստեղծված քննչական խումբը գլխավորում է ԱԱԾ քննչական վարչության պետը

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ երեկ ուշ երեկոյան իրականացված մահափորձի վարկածների վերաբերյալ իրավասու մարմիններն առայժմ զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից: Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: […]

Ուշագրավ փաստ. Հայրիկյանին կարմիր

ԱԻՄ-ական Մարտին Վարդանյանը, ով 20 տարուց ավել  Հայրիկյանի հետ է ցանկացած հանդիպման եւ ապահովում է նրա ելույթների տեխնիկական մասը, Henaran.am-ին պատմեց, որ Մասիսում ինքը նկատել է անծանոթ կարմիր “Համեր”, որը հետեւում էր Հայրիկյանին: Բացի Մասիսից, նա եւս մի քանի այլ վայրերում` նախընտրական հանդիպումների ժամանակ, նկատել է այդ մեքենան: ”Համարը չեմ հիշում, բայց այդ փաստը քննարկեցինք […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի  վրա` աջ անրակի […]

Մաշտոց` անասունին քորելու սարք. մի նսեմացրեք

“Հայոց լեզվի շտեմարաններում  ներառված են այնպիսի հնեաբանություններ, որ կարիք չկա որպեսզի  աշակերտը այն իմանա, առավել ևս այն դեպքում, երբ դրանք չեն գործածվում”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Ալինա Դավթյանը: Ուսուցչուհին բերում է մի քանի օրինակներ, սակայն բոլորից շատ նրան նյարդայնացրել էր  մաշտոց բառի բացատրությունը: “Մենք Մաշտոց անունը լսելով` […]

ԿԸՀ-ն որեւէ ֆորմատով ընտրությունները հետաձգելու հարց չի քննարկել

ՀՀ ԿԸՀ-ում  քիչ առաջ ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը: ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, քննարկվել են ԿԸՀ առաջիկա նիստի օրակարգի, ինչպես նաեւ ընտրական գործընթացի  տեղեկանքների հաստատման հետ կապված հարցեր: Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությանը` պայմանավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձով, ԿԸՀ խոսնակը Henaran.am-ին փոխանցեց, որ այս հարցի վերաբերյալ ԿԸՀ-ում որեւէ ֆորմատով […]

Մարտի 1-ի առնչությունը Հայրիկյանի մահափորձին

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը քաղաքական պատվեր է: ՛՛Անկախ վարկածներից, որ կառաջարկվեն քննիչների կողմից, ինչ ցուցումունքներ կտա տուժողը, ակներև փաստ է՝ սպառնում է մի գլոբալ քայլ՝ Հայրիկյանի առողջական վիճակից ելնելով՝ կարող է ընտրությունների օրը հետաձգվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: Քաղաքագետը հավանական է համարում, որ […]

Հայրիկյանին վիրահատում են /լրացվում է/

Քիչ առաջ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողներին ասել է, որ այս պահին Պարույր Հայրիկյանը վիրահատարանում է: Վիրահատությունը կտեւի մոտ 30 րոպե: Մեր թղթակցին Հայրիկյանին բուժող բժիշկն ասել է, որ փափուկ հյուսվածքներից պետք է հեռացվի փամփուշտը: Երկրորդ փամփուշտ ԱԻՄ առաջնորդի մարմնում չկա, այն միայն քերծվածք է արել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի