Մարտի 1-ի առնչությունը Հայրիկյանի մահափորձին
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը քաղաքական պատվեր է: ՛՛Անկախ վարկածներից, որ կառաջարկվեն քննիչների կողմից, ինչ ցուցումունքներ կտա տուժողը, ակներև փաստ է՝ սպառնում է մի գլոբալ քայլ՝ Հայրիկյանի առողջական վիճակից ելնելով՝ կարող է ընտրությունների օրը հետաձգվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:
Քաղաքագետը հավանական է համարում, որ փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգվեն: ՛՛Դա որոշվելու է ԿԸՀ-ի կողմից՝ ելնելով Հայրիկյանի առողջական վիճակից՛՛,-նշեց Շաքարյանցը:
Վերջինս նկատեց, որ կան մարդիկ՝ և երկրի ներսում, և երկրից դուրս, որոնց ձեռնտու է, որ հետաձգվեն ընտրությունները: ՛՛Եվս տասնչորս օր հետաձգվի, եթե գումարենք, ստացվում է մարտի մեկ, կարելի է գնալ այդքան հեռու, բայց հետաքննության արդյունքները պետք է հուշեն՛՛,-ընդգծեց Շաքարյանցը:
Նրա խոսքով՝ մահափորձի նպատակը չի եղել Պարույր Հայրիկյանին, որպես թեկնածու, հեռացնել ընտրական գործընթացներից: ՛՛Ընտրվել էր Հայրիկյանի մեծությունը, ոչ թե որպեսզի իրեն խանգարեն, այլ նպատակն է անպայման հասցնել ընտրությունների հետաձգման: Ընտրությունների էությունը չի փոխվում, չկա քաղաքական ազդակ՝ վերացնենք մրցակցին՛՛,-կարծում է նա:
Սերգեյ Շաքարյանցը հավելեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ դեպք էր, իսկ աշխարհի այլ երկրներում նման դեպքեր արձանագրվել են: