18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Չենք մարսի. աստված պահի Հայաստանը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը քննարկման թեմա է դարձել նաեւ Ֆեյսբուքում:

“Չգիտեմ, այդ ո՞ր մի ստահակն է իրեն իրավունք վերապահել նման պատվեր տալ, այդ ո՞ր մի ճիճուն է մտահղացել ու իրականացրել նման հրեշավոր ստորություն: Այդ ո՞ր մի կենդանին է մտածել, որ քաղաքական իրավիճակի կամ շահի իր թվացյալ պատկերացումները բավարար են՝ ձեռք բարձրացնելու մի մարդու վրա, ով համարյա մի ամբողջ ժողովրդի գործ է արել: Չե’ք մարսելու: Հաստատ չե’ք մարսելու: 

Հ.Գ. Մեզ ողջ հերոսներ պետք չեն: Թու՜ մեզ բոլորիս”,-գրել է օգտատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

“Կրակում են էլի: Իրավիճակ են փորձում փոխե՞լ:
Հազար ներողություն. ինչ նկատի ուներ “վոյեվե” մեկը,երբ ասում էր, թե զարգացումներ դեռ կլինեն: 

Առողջություն Հայրիկյանին:
Աստված պահի Հայստանը”,-լրագրող Կարմեն Դավթյանն է գրել:

 “Ում ասես քավության նոխազ կպատկերացնեյի, բայց Պարույրին ոչ: Հայրիկյանի նկատմամբ այդպիսի ստորություն անողը դեռ կհասկանա որ ինքն է հենց դառնալու քավության նոխազ”,-Ռոբերտ Կ. Գալստյանի տեսակետն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ