18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի վիճակը չի ապակայունանա. Ն. Բորդյուժա

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը Հայաստանում իրավիճակի ապակայունացում չի բերի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Աստանա-Երեւան-Կիեւ-Մինսկ հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ:

“Իհարկե, դա շատ լուրջ դեպք է, հատկապես ընտրությունների շեմին: Չեմ որակում այն որպես մահափորձ: Կարծում եմ, որ նախքան որեւէ որակում տալը հարկավոր է մանրամասներն ուսումնասիրել ու համապատասխան հետաքննություն անցակցնել”,-նշել է Բորդյուժան:

Նա ընդգծել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները մշտապես աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալությամբ եւ շատ արագ կպարզեն ամեն ինչ ու կգտնեն մեղավորին: Նա ափսոսանք է հայտնել, որ նման ֆորմալ առիթով ընտրությունները հետաձգելու հավանակություն կա, սակայն կրկին անգամ նշել է, որ այն ամեն դեպքում չի փոխում  երկրի իրավիճակը:

Բորդյուժան հիշեցրել է, որ նոր է վերադարձել Հայաստանից եւ կարող է հավաստիացնել, որ նախընտրական քարոզարշավն անցնում է խաղաղ, հանգիստ եւ ժողովրդավարական նորմերին համապատասխան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ