Աշոտյանը նամակ է հղել “Apple”-ին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել “Apple” ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.””Apple” ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում:
Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը /iOS/ չունի հայերեն ստեղնաշար:
Վստահ եմ, որ “iOS” համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում”: