08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մահափորձ Հայաստանի անկախության վրա

”Հայրիկյանը անկախության խորհրդանիշն էր և իր վրա կրակելով կրակում են՝ Հայաստանի անկախության վրա: Սա կարելի է հասկանալ “Կուժ լսի, կուլա քեզ եմ ասում” ձևով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Սարդարապատ” շարժման նախաձեռնող,  Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը: 

Վերջինս նկատեց, որ ինքը հիմա չի ուզում եզրակացություններ անել, սակայն հույս ունի, որ հետաքննությունը կբացահայտի իրականությունը: Նրա խոսքով` ապագա իրադարձությունները ցույց կտան, թե ով է կանգնած մահափորձի հետևում:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Վերջինիս այժմ վիրահատել են, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ