17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Պետական բուհերի ղեկավարները նախագահականում էին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ պետական բուհերի ռեկտորները: Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Նախարար Արմեն Աշոտյանը եւ […]

էթիկայի հանձնաժողովը նոր դիմում է ստացել. տարվա առաջին նիստը` վաղը

Վաղը` հունվարի 17-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը կգումարի այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում երկու հարց է` հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ‘’Կանանց Ռեսուրսային կենտրոն’’ հասարակական կազմակերպության դիմումը քննության առնելու:Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ‘’Կանանց Ռեսուրսային կենտրոն’’-ի դիմումը վերաբերվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: Ինչ վերաբերվում է Էթիկայի հանձնաժողովի վարույթում գտնվող հարցերին, դրանք երեքն […]

Ի՞նչու է լռում Սյունիքի մարզպետը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ ստուգումներ էին իրականացվում Սիսիանի քաղաքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ ստուգումները ավարտվել են, հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, քաղաքապետի բարեկամից 950 հազար դրամով գնվել է անսարք մի տրակտորի թափք, իսկ հետո այդ նույն գումարը փոխանցվել է քաղաքապետարան` որպես քաղաքապետի` Աղասի Հակոբջանյանի  եղբոր` Բենիկ Հակոբջանյանի գույքահարկ:   2 […]

Հայազգի ուսանողը ծանր վիրավորվել է Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով

Ինչպես “Henaran.am”-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, նախօրեին Հալեպի համալսարանի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվել է ազգությամբ հայ Սարգիս Պետրոսյանը: Նշենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 82 ուսանող, 160-ը վիրավոր են: 

ՊՆ Ուրալը վթարի է ենթարկվել.կա զոհ /լրացված

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, ‘’Ուրալ’’ մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:  Այս մասին shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 […]

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունները

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել Բաքվում լրագրողների հանդեպ ուժ կիրառելու կապակցությամբ: Խոսքը հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկաններն ուժ էին կիրառել լրագրողների դեմ:  Ի թիվս մի քանի լրագրողների, Միյատովիչն իր խոսքում հատուկ շեշտել է Լրագրողների ազատության եւ անվտանգության […]

Հայ-ադրբեջանական համագործակցության կայք է բացվել /վիդեո/

Այսօր ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին ներկայացրին www.publicdialogues.info կայքը, որը հայ-ադրբեջանական համատեղ հարթակ է: Նշենք, որ կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ից:  Կայքի ֆինանսական աջակցությունը Բրիտանիայի կառավարությանն է: Նախաձեռնողները ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնն ու Խաղաղության և Ժողովդրավարության ինստիտուտն է: Կայքում տեղ են գտնում տարբեր թեմաների շուրջ հայ և ադրբեջանցի […]

ՀԱԿ-ում թեժ է

Մոտ երկու ժամ է շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի նիստը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը չի մասնակցում նիստին: Սակայն ՀԱԿ անդամ բոլոր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ կան: Ինչպես փոխանցեցին սենյակից ծխելու դուրս եկած անդամները` արտառոց ոչինչ չկա: ՀԱԿ-ում  բարեկամական զրուցում են, պարզապես` զրույցը թեժ է: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն պիտի քննարկվի նաեւ Ազգային […]

Աբաջյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

      Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-ին՝ Երեւանի Սբ. Հովհաննես (Կոնդի) եկեղեցում,  վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի