14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչու է լռում Սյունիքի մարզպետը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ ստուգումներ էին իրականացվում Սիսիանի քաղաքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ ստուգումները ավարտվել են, հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, քաղաքապետի բարեկամից 950 հազար դրամով գնվել է անսարք մի տրակտորի թափք, իսկ հետո այդ նույն գումարը փոխանցվել է քաղաքապետարան` որպես քաղաքապետի` Աղասի Հակոբջանյանի  եղբոր` Բենիկ Հակոբջանյանի գույքահարկ:  

2 մլն դրամով երկու հին դաշնամուր է ձեռք բերվել` խախտելով գնումների մասին ՀՀ օրենքը: Դաշանամուրներից մեկը քաղաքի երաժշտական դպրոցում է տեղադրված, մյուսը` մշակույթի պալատում:

Ի դեպ, ստուգումների արդյունքները ներկայացված են մարզպետին, բայց վերջինս առայժմ լռում է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ