09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ-ադրբեջանական համագործակցության կայք է բացվել /վիդեո/

Այսօր ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին ներկայացրին www.publicdialogues.info կայքը, որը հայ-ադրբեջանական համատեղ հարթակ է: Նշենք, որ կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ից:  Կայքի ֆինանսական աջակցությունը Բրիտանիայի կառավարությանն է: Նախաձեռնողները ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնն ու Խաղաղության և Ժողովդրավարության ինստիտուտն է:

Կայքում տեղ են գտնում տարբեր թեմաների շուրջ հայ և ադրբեջանցի մասնագետների, քաղաքագետների տեսակետեր, հարցազրույցներ, համացանցային ասուլիսներ: Օրինակ՝ երեկ կայքի միջոցով հայ և ադրբեջանցի լրագրողներին, այլ երկրների ներկայացուցիչներին ասուլիս է տվել նախագահի թեկնածու,՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նման կերպ, Լաուրա Բաղդասարյանի խոսքով, հնարավորություն է տրվում երկու հակամարտող հասարակություններին տեղեկատվություն ստանալ միմյանց մասին, շփվել միմյանց, նրանց քաղաքական գործիչների, տարբեր պատմությունների հետ: Մեծ Բրիտանիայի դեսպանը ևս նշեց, որ այս ծրագիրը բոլոր իմաստներով իրականանալի է: Ըստ նրա՝ մարդիկ հեռակա կարգով շփվում են միմյանց հետ և ծավալում են երկխոսություն:

Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք հարցազրույցի համար դիմել են նաև երկու երկրների արտգործնախարարներին, սակայն նրանցից բացասական պատասխաններ են ստացել:

՛՛Ռեգիոնի՛՛ տնօրենը նշեց նաև, որ ամռանը, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովն արդարացվեց ու հետ ուղարկվեց Ադրբեջան, իրենց շատ էին քննադատում այս ծրագրի համար:

՛՛Զանգում ու հարցնում էին՝ ինչպես կարող եք նման ծրագիր անել, համագործակցել ադրբեջանցիների հետ: Ես կարծում եմ, որ մենք անում ենք մի աշխատանք, որն ուղղված է կոնտակտների պահպանմանը, եթե խզում լինի այդ տեղեկատվական փոխանակումների մեջ, վակում կստեղծվի, դա կլցվի այն տեղեկատվությամբ, որը կապ չի ունենա ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ՛՛,-ասաց նա ու հավելեց, որ այդ պատճառով ինքը միանշանակ վստահ է, որ այս ծրագիրը պետք է շարունակվի՝ զերծ մնալով կարծրատիպերից: Բացի այդ այս կայքի միջոցով տարածվող տեղեկատվությունը ադրբեջանական լրատվամիջոցները միշտ տպագրում են առանց որևէ խեղաթյուրման:

Շնորհանդեսին ներկա ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ ինքն էլ է ողջունում այս նախագիծը: ՛՛Ուրիշի հետ հաղորդակցվելիս մարդու վարքագիծը միանգամից փոխվում է: Ահա թե ինչու է պետք երկխոսություն մեր հասարակությունների միջև, որ չունենանք միայն սեփական լսարանի ծափերին ուղղված խոսքեր, ելույթներ՛՛:

Քննարկման ընթացքում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը սակայն նշեց.

՛՛Հայացքը Հայաստանից և Ադրբեջանից բավարար չէ, հայացք Ղարաբաղից ևս պետք է ներկայացված լինի”:

“Ես գիտեմ, որ միջազգային տարբեր կազմակերպությոններ փորձել են ներքաշել Ղարաբաղին որպես երրորդ կողմ, սա ավելի շատ քաղաքական հարց է Ադրբեջանի համար, ադրբեջանական կողմը պաշտոնապես դեմ է, որ նմանատիպ ծրագրերը լինեն եռակողմ: Մենք փորձել ենք առայժմ գնալ այս ուղղությամբ, մենք սակայն ներքաշում ենք մեր աշխատանքում Ղարաբաղի հետ կապ ունցող գործիչներին: Դիմել ենք Բակո Սահակյանին, նա չի մերժել, սպասում ենք պաշտոնական այո-ին՛՛,-պատասխանեց Լաուրա Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ