08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Գարնանը տավարի միսը կթանկանա

‘’Գարնանը հենց խոտը բարձրանա, մորթը կկանգնի ու մսի գինը կտրուկ կթանկանա’’,-այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կանխատեսում է արել ‘’Ագրարագյուղացիական միավորում’’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, անասնակերի պակասի հետեւանքով այսօր հանրապետությունում անասունների զանգվածային մորթ է իրականացվում եւ տավարի մսի գինն անկում է ապրել: Անասնակերի մեկ պարկը վաճառվում է 2500-3000 դրամով, ինչը, ըստ Հրաչ Բերբերյանի,  երկու […]

“Խիարի” թեմատիկան ու “խիարամոլները”

Սոցցանցերում շարունակվում է ծաղկել “խիարի” թեմատիկան: “Առավոտից պատրաստվում էի անդրադառնալ այն “աննշան” լուրին, որ համաձայն Սերժ Սարգսյանի երեկ արած հայտարարության, սահմանամերձ գյուղերում հողի հարկ չի գանձվելու։  Չգիտեմ, ինչ նկատի ունի նա “սահմանամերձ գյուղ” ասելով (օրինակ՝ արդյո՞ք խոսքը միայն առաջին գծի գյուղերի մասին է), չգիտեմ թե ինչպես է հարկերից ազատումը ձևակերպվում և ինչքան ժամանակով է դա… […]

“Չենք լռելու”-ն կոչ է անում սփյուռքահայերին ոչ մի լումա չհանգանակել Մայր աթոռին /վիդեո/

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրել է “Կեղծ արժեքներ” շարքի 5-րդ մասը, որում պատկերված է Կոտայքի մարզում կործանվող Գհուկի վանքի վիճակը՝ Երևանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին: Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին դիտել տեսանյութը և զերծ մնալ սարերում վանքերի հետ հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով: Հայրենիքը միայն հանցագործ […]

”Ժողովուրդ”-ի կողքին են /լրացված վիդեո/

Այսօր “Ժողովուրդ” օրաթերթն` իր խմբագրակազմով, նաեւ քաղաքացիների մի խումբ, բողոքի քայլերթ են կազմակերպել` թերթի խմբագրությունից շարժվելով Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս ակցիայի միջոցով նպատակ ունեն միջնորդության փաստաթուղթ ներկայացնել դատարան` պահանջելով , որ “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի վրայից հանվի […]

Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբում ընդգրկել Թուրքիային. քաղաքագետ

Հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:  Նրա դիտարկմամբ` ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը որոշակի հաջողություններ է գրանցել, ինչի մասին վկայում է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի քննարկումը: Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատերազմի ազդանշան […]

32 մլն ԱՄՆ դոլար` ժողովրդավարության համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, […]

Կաբաեւան Պուտինին 2-րդ երեխան է պարգեւել

Օլիմպիական չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2-րդ երեխան է ունեցել: Այդ մասին գրում է ամերիկյան “New York Post”-ը: “ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում համարում են այս 29-ամյա բարեկազմ գեղեցկուհու 3 տարեկան որդու հայրը, այժմ վերագրում են նաեւ նրա դստեր հայրությունը”,-գրում է պարբերականը: Նշվում է, որ Կաբաեւայի դուստրը 2012-ի նոյեբերին է ծնվել, […]

“Հայսուպերսթարում” ասում էին` գեղեցիկ ոտքեր ունեմ, բայց լավ չեմ երգում … Իվետա Մուկուչյան

“Երբ մասնակցում էի  “Հայ սուպերսթար-4”  նախագծին, ասում էին, որ գեղեցիկ ոտքեր ունեմ, բայց լավ չեմ երգում”,-պատմել է երգչուհի Իվետա Մուկլուչյանը օրերս երեւանյան ակումբներից մեկում իր ակումբային առաջին մենահամերգին: -Բայց  ես աշխատեցի, աճեցի, եւ հիմա դուք եկել եք իմ առաջին մենահամերգին”,-նշել է երգչուհին, հանդիսատեսին պատմելով, որ 4 տարի առաջ ծնողների հորդորով է Գերմանիայից վերադարձել Երեւան, ընդունվել […]

Առաջարկ` ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր անցկացնել

Երեւանի մամուլի ակումբը հայտարարություն է ընդունել, որտեղ առաջարկում է ՀՀ  նախագահի ընտրությունների ժամանակ ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր անցկացնել: ‘’Մեր հանրությունում բավականին տարածված է այն կարծիքը, որ ներկայիս ընտրարշավը մրցակցային ու բովանդակային չէ, որ նախագահի հնարավոր թեկնածուների ծրագրերի ու դիրքորոշումների քննարկումն էապես ուշացել է այն պատճառով, որ գրեթե մինչեւ վերջին պահն անորոշ էր, թե Ազգային ժողովում ՀՀԿ-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի