15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբում ընդգրկել Թուրքիային. քաղաքագետ

Հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

Նրա դիտարկմամբ` ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը որոշակի հաջողություններ է գրանցել, ինչի մասին վկայում է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի քննարկումը: Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատերազմի ազդանշան կլինի` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն այդ պատերազմին պատրաստ չէ:

Ըստ քաղաքագետի` 2012-ի 2-րդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները բանակցային գործընթացը դեպի փակուղի են տարել, իսկ այժմ էլ Ադրբեջանը փորձում է փոխել ձեւաչափը` Մինսկի խմբում ընդգրկելով նաեւ Թուրքիային: Հայկական կողմն աշխատում է պահպանել ձեւաչափը, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի, լավ հարաբերությունների մեջ է միջազգային հանրության հետ:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հավանականություն հայտնեց, որ բանակցային գործընթացը կարող է շարունակվել նախագահների մակարդակով:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ