Կաբաեւան Պուտինին 2-րդ երեխան է պարգեւել
Օլիմպիական չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2-րդ երեխան է ունեցել: Այդ մասին գրում է ամերիկյան “New York Post”-ը:
“ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում համարում են այս 29-ամյա բարեկազմ գեղեցկուհու 3 տարեկան որդու հայրը, այժմ վերագրում են նաեւ նրա դստեր հայրությունը”,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ Կաբաեւայի դուստրը 2012-ի նոյեբերին է ծնվել, որից հետո Պուտինը մարմնամարզուհուն եւ նրա 2 երեխաներին տեղափոխել է Սոչիում գտնվող իր դղյակը, որը ցարերի համար ամառային նստավայր է եղել:
Նշվում է նաեւ, որ 2 տարի առաջ Կաբաեւան հայտնվել է “Vogue”-ի ռուսական տարբերակի շապիկին` տղա երեխայի հետ, որին իր զարմիկն է անվանել: “Բոլորը մտածում են, թե նա իմ որդին է”,-ծիծաղելով ասել էր նա:
Ամերիկյան պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ նախագահի կինը հանրության մեջ չի հայտնվել նախորդ տարի կայացած նախագահի երդմնակալության արարողությունից հետո:
Պարբերականի տվյալներով` Լյուդմիլա Պուտինան “փակված է” պետական խնամքի կենտրոնում` Պսկովի մոտ գտնվող հինավուրց Ելիզարովյան մենաստանի տարածքում: