08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Եկեք մի հատ կտրվենք նրանից, որ Լֆիկի պահ կա …

“Կյանքումս չէի մտածի, որ մի օր կասեմ, որ գիտե՜ք, էս ինչ հարցում Լֆիկը ճիշտ էր, բայց դե ոնց ասում ա, չգիտես վաղն ինչ կլինի։ “Հրապարակը” հարցազրույց ա վերցրել Լֆիկից էն Եռաբլուրի լացող կնգա հետ կապված միջադեպի մասին ու ամբողջ հարցազրույցը ոտքից գլուխ հեգնանքի կծիկ ա։ Լֆիկը ամեն կերպ փորձում ա պաշտպանվել, պատմում ա, որ դեռ […]

Ի՞նչ է մտածել Տավուշի մարզպետը /ֆոտո/

Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղը մարզկենտրոն Իջեւանից գտնվում է  88, Երեւանից`  221 կմ հեռավարության վրա: Սկսած Բերդից ճանապարհին ոչ մի ցուցանակ չկա, որպեսզի Մովսես գնացողները կողմնորոշվեն: “Դույզ ուղիղ  գնացեք”, “Աջավ պավարոտ արեք` ձախավ մտեք”՝ խորհուրդ էին տալիս տավուշցիները Սերժ Սարգսյանի քարոզարշավը լուսաբանող լրագրողներին: Նշենք, որ այլ  գյուղեր տանող ուղղություններով ցուցանակներ կային, նույնիսկ կիլոմետրերն են նշված: […]

Ղազախստանում զոհված հայը կործանված ինքաթիռի օդաչուներից էր

Ինչպես ավելի վաղ հայտնել էր “henaran.am“-ը, Ղազախստանում նախօրեին վթարի էր ենթարկվել “Չելենջեր-200” ինքնաթիռը, որի հետեւանքով զոհվել են “ՍՔԱԹ” ավիաընկերության օդանավի բոլոր 21 ուղեւորները, այդ թվում նաեւ անձնակազմի 5 անդամները, որոնցից մեկը հայ է: Տեղեկությունները պարզաբանելու նպատակով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, որտեղից պարզ է դարձել, որ վթարի ենթարկված օդանավի օդաչուական անձնակազմում է եղել ազգությամբ հայ` Ղազախստանի քաղաքացի Սվյատոսլավ Բաբայանը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը:  

Վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից /վիդեո/

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ “Շիրակ կենտրոնի” աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի […]

Անդրանիկ Զատիկյանին թունավորե՞լ են

Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով: Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք: Այս տարվա հունվարի 13-ին` ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը, սակայն մահացածի հարազատներից ոմանք դա բացառում են, […]

Ուշագրավ սիրո խոստովանություններ. ճապոնուհիների բախտը բերել է /վիդեո/

Ճապոնուհիները ողջ գիշեր սիրո խոստվանություններ են լսել: Տոկիոյի սիրահարված տղամարդիկ հրապարակայնորեն եւ առանց էմոցիաները թաքցնելու արտահայտել են իրենց զգացմունքներն ընտրյալների նկատմամբ:  Այս ավանադույթը ծնվել է 5 տարի առաջ: Որպես կանոն, կանայք իրենց երկրպագուների “ելույթներին” հետեւում են հանդիսատեսի տեղերից: Շոուի կազմակերպիչները  հրավիրում են նաեւ ամուսնական զույգերի:  Տոկիոյում կարծում են, որ հրապարակային եւ բարձրաձայն սիրո խոստովանությունն ամրապնդում […]

Բենզալցակայանի աշխատակիցները թունավորվել են

Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից երեկ “սուր էկզոգեն թունավորում” ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 տղամարդ:  ՀՀ ոստիկանության հաղորդմամբ`բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով աշխատողները մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել  հիվանդանոց:

Ավտոմեքենաները մնացել են ձնակույտի մեջ

Հունվարի 30-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կեղծ վարորդական վկայականներով

Հունվարի 29-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց b/c կարգի վարորդական իրավունքի կեղծ վկայականներ պատրաստելու, իրացնելու և օգտագործելու մեջ մեղադրվող Ս. Սամվելյանի, Ա. Ղափանյանի, Ռ. Փնջոյանի և Գ. Սարկիսյանի քրեական գործով դատաքննությունը:    Դատական նիստի ընթացքում ամբաստանյալները դատարանին միջնորդեցին դատական քննության արագացված կարգ կիրառել:    Դատարանը վերջիններիս պարզաբանեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատական քննության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի