09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Խիարի” թեմատիկան ու “խիարամոլները”

Սոցցանցերում շարունակվում է ծաղկել “խիարի” թեմատիկան:

“Առավոտից պատրաստվում էի անդրադառնալ այն “աննշան” լուրին, որ համաձայն Սերժ Սարգսյանի երեկ արած հայտարարության, սահմանամերձ գյուղերում հողի հարկ չի գանձվելու։ 

Չգիտեմ, ինչ նկատի ունի նա “սահմանամերձ գյուղ” ասելով (օրինակ՝ արդյո՞ք խոսքը միայն առաջին գծի գյուղերի մասին է), չգիտեմ թե ինչպես է հարկերից ազատումը ձևակերպվում և ինչքան ժամանակով է դա…

Միամտորեն կարծում էի, որ սահմանամերձ գյուղերի խնդիրներից խոսողներին այս հարցերը նույնպես պիտի հետաքրքրեին։ Թվում էր, թե ընդդիմադիր “ինտելեկտուալները” պիտի կոշտ հարցեր տային նույն այդ հարկերի, ու նաև ջրի վարձի և այլ խնդիրների վերաբերյալ։

Բայց չէ. “առաջադեմ ընդդիմությունը” դրա ժամանակը չունի. զանգվածային հիստերիայի լավագույն ավանդույթներով ազգիս փրկիչները սևեռվել են խիարի թեմայի վրա։ Ի՜նչ հողի հարկ, ի՜նչ ջրի հարց…:

Համոզված եմ նաև, որ խիարամոլների մեծ մասն ըսկի ոչ էլ կգտնեն Մովսես գյուղը քարտեզի վրա։ Իսկ ընտրություններից երկու շաբաթ անց կմոռանան նաև այդ գյուղի անունը, ինչպես դա եղավ նախորդ ընտրություններից հետո”,-գրում է բլոգեր Կարեն Վրթանեսյանը։

Իսկ “խիարի” թեման Ֆեյսբուքին “նվիրեց” Սերժ Սարգսյանը` Տավուշի մարզի Մովսես գյուղում մի պապիկի հետ երկխոսության ժամանակ: “Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում”,-ասել է Սարգսյանը` ի պատասխան կարծիքի` եթե գյուղում “զավոդ” կառուցվեր, արտագաղթ չէր լինի:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ