09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը` 5+1

Երեկ ՀՀԿ նախըտրական շտաբի ընդլայնված նիստ է եղել, որտեղ որոշել են շտաբի պետերի տեղակալները: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաստատվել են շտաբի պետի տեղակալները` Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան, Միքայել Մինասյան, Լեւոն Յոլյան: ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները եւս շտաբի անդամներ են: Հիշեցնենք, շտաբի պետը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն […]

Հայ երիտասարդի գոլը լավագույն գոլերի ցանկում է /վիդեո/

TVGOLO-ն ներկայացրել է նախորդ շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը: Նշենք, որ լավագույնների վեցերորդ հորիզոնականում է հայտնվել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի”  ֆուտբոլիստ Արթուր Միրանյանի գոլը: Տեսանյութն այստեղ:

10 մեքենա ձյան մեջ է մնացել

 Հունվարի 12-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` Հարժիս գյուղի խաչմերուկում, ձնաբքի հետևանքով մեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ֊փրկարարները` ”Ուազ” ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա:

Ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ) ավտոճանապարհները: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ […]

Սահմանազատել ”Սասնա ծռեր” էպոսը Վարդան Սեդրակյանից

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Պետրոսյանն իր էջում գրել է, որ որպես նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանից պետք է հեռու պահել ”Սասնա ծռեր” էպոսը: ”Աշխարհի ոչ բոլոր ազգերը ունեն պատիվ սեփական ազգային էպոս ունենալու, հայ ժողովուրդը այն քչերից մեկն է, որ կարող է հպարտանալ իր էպոսով։ Էպոս, որում արտացոլվում է հայ ազգի հայրենասիրությունը, արժանապատվությունը, մեծերի հանդեպ […]

Նունեն ծիծաղում է կոնսի դասախոսների վրա. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթը շարունակել է  հարցազրույցը  Նունե Եսայանի հետ, որտեղ վերջինս պատմում է անապահով երեխաներին օգնելու նպատակով երգարվեստի դպրոց հիմնելու մասին: -Հայկական հեռուստաընկերություններով տարբեր նախագծեր կան, որոնց շրջանակներում հավաքագրվում են տաղանդավոր երեխաներ: Օրինակ, “Արմենիա” հեռուստաընկերության “Կենդանի ձայն” նախագծի շրջանակներում այդ երեխաների հետ աշխատում են հայկական շոուբիզնեսի “աստղեր”, որոնք շատ ավելի վատ են երգում, քան առաջին […]

Թուրքիայից հետո Հայաստանն է.Հայկական ժամանակ

2012 թ. դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել Հայաստանի 27 հազար 609 քաղաքացի:  Ըստ“Հայկական ժամանակ”-ի,  այս ցուցանիշով հայաստանցիները Վրաստան այցելած օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվով երկրորդ տեղում են: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշված ժամանակահատվածում Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջինը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 29 հազար 485 հոգի: Երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն […]

ՀԱԿ-ը պատմական հիշողություն է. Առավոտ

“Կարծում եմ՝ վերջացավ այն ցիկլը, երբ հնարավոր էր իմիտացիոն գործընթացներով, մոտեցումներով քաղաքական դաշտում կշիռ ունենալ կամ ազդեցություն պահել: Հուսանք, որ այս ընտրություններից հետո կսկսվի մի փուլ, երբ Հայաստանում իրական քաղաքական գործընթացների պահանջարկ կառաջանա: ՀՀ քաղաքացուն, կարծում եմ, այլեւս մոլորեցնել բավական բարդ է լինելու, հասարակությունը բավական ժամանակ ունեցել է՝ համոզվելու, թե ով ով է, եւ որը […]

Կունենանք հին եւ նոր նախագահ.168 ժամ

“Կարծում եմ՝ ձեր ընտրությունների ելքը միանգամայն պարզ եւ կանխատեսելի է”,- “168 ժամի” հետ զրույցում ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:  Թերթի հարցին՝ իսկ ի՞նչն է պարզ, Ալ.Սկակովը ժպտալով պատասխանել է. “Այն, որ դուք կունենաք հին եւ նոր նախագահ”: “Իսկ ինչո՞ւ եք այդպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի